ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

Նպատակը

Կենտրոնի աշխատանքի նպատակն է փորձագետների (գիտնականների, հետազոտողների, պաշտոնաթող սպաների և այլոց) գիտելիքների և մշակումների փոխհաղորդումը ռազմական անվտանգության և պաշտպանության խնդիրներով զբաղվող թիրախային լսարաններին՝ գիտական և փորձագիտական հանրությանը, պետծառայողներին և զինծառայողներին, ինչպես նաև լրատվամիջոցներին, ուսանողներին և շահագրգիռ այլ անձանց:



Խնդիրները

  • Արդիականության պատերազմների և առավել պահանջված պատմական ժառանգության փորձի իմաստավորում։
  • Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում ռազմական գործողությունների և արդի քաղաքական գործընթացների ռազմական, քաղաքական և տեխնոլոգիական չափման անկողմնակալ վերլուծություն՝ ՀՀ և ԼՂՀ իրողություններին առնչվող մասով:
  • Նորարարական ռազմավարությունների, մարտավարական նորույթների և առաջադեմ տեխնոլոգիական մշակումների մասին վերամշակված տեղեկատվության, ինչպես նաև անմիջական ապագայի հնարավոր սցենարների, ռազմավարությունների և գործիքակազմերի վերաբերյալ պատկերացման փոխանցում (“հեռարձակում”) նպատակային լսարաններին:
  • Արդիականության առաջատար պրակտիկաների և տեսաբանների փորձին և գիտելիքներին ծանոթանալու ավանդույթի ստեղծում՝ մասնագիտական իրազեկության և կիրառման որակի կատարելագործման համար (մասնավորապես' հրամանատարական կազմի գիտելիքների ընդլայնման գործնական, երկարաժամկետ և նպատակաուղղված ծրագրի եղանակով):


Մենք

Կենտրոնի աշխատակիցներն ունեն զինվորական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական ոլորտներում ծառայության/աշխատանքի գործնական փորձ և մասնագիտական պատրաստվածություն: Կենտրոնը անշեղորեն դուրս է ներքաղաքական ոլորտից, իսկ նրա աշխատանքների ոճն ու լեզուն նպատակաուղղված զտվում է բարդությունից և առավելագույնս մատչելի է։

Պետական գրանցման թիվ 211.171.1218890 / 2022-02-18, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն