Հարգելի ընթերցող,
Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնը հուլիսի առաջին կեսին նախատեսում է անցկացնել Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) կողմից հրատարակված «Փոթորիկ Կովկասում» ժողովածուի քննարկումը։ Այս ժողովածուն Ղարաբաղյան երկրորդ պատերազմը հայտարարեց Երրորդ աշխարհամարտի նախաբան։
Ընթացիկ ռուս-ուկրաինական պատերազմը բազմապատկված թափով և հզորությամբ ներկայացնում է 2020 թվականի աշնանը նախանշված միտումներից շատերը, այդ իսկ պատճառով որոշվել է քննարկում անցկացնել հետևյալ հարցերի շուրջ.
- ԱԹՍ-ների ազդեցությունը ՀՕՊ-ի, «դասական» ավիացիայի և ընդհանրապես մարտադաշտի վրա,
- ցամաքային ստորաբաժանումների գործողությունների նոր (կամ լավ մոռացված հին) մարտավարություն,
- ինչպես դիմակայել թվաքանակով, կրակային հզորությամբ և տեխնոլոգիաներով գերազանցող հակառակորդին:
Օրը, ժամը և վայրը կնշվի նախապես՝ 10 օր առաջ։
Ունկնդիրների մուտքն ազատ է:
Բուն քննարկմանը կմասնակցեն մինչև հուլիսի 1-ը առավել հետաքրքիր հարցեր ուղղած ունկնդիրները: