ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 1-Ը

XX դարի, այսինքն՝ ուշ արդյունաբերական և հետարդյունաբերական հասարակությունում, հիմարն ամաչում էր իր կարգավիճակից՝ խելացի և աշխատող մարդկանց համեմատությամբ: Իհարկե, այն ժամանակ էլ մեծամասնությունը հիմարներն են կազմել, սակայն փորձել են թաքցնել տխմարությունը, լինել ավելի աննկատ կամ ընդհանրապես թաքնվել:

Ղեկավար պաշտոններում ամենաառաջադեմ հիմարներն իրենց շրջապատում էին խելացի աշխատավորներով, անում էին այն, ինչ գրված էր մասնագետների ներկայացրած փաստաթղթերում, արտասանում էին անգիր սովորած խելացի խոսքեր և բարձրանալով ծառայողական սանդուղքով՝ չմոռանալով առաջխաղացնել իրենց ենթականերին։ Ընդհանուր առմամբ, նրանք, իհարկե, նյարդայնացնում էին հասարակության կրթված հատվածին, սակայն դարվինյան բնական ընտրությունը թույլ չտվեց նրանց ոտնատակ ընկնել առաջընթացին:

Ժամանակակից քաղաքական նորաձեւությունները հիմարների համար բացել են վերև բարձրանալու բոլոր հնարավորությունները՝ ընդ որում, գրեթե ամբողջ մոլորակի չափումով։ Պարզվեց, որ նրանք ոչ միայն պարզապես ապուշ են, կարծելով, որ կարելի է «յոլա գնալ» առանց կրթված մասնագետի, այլ պատուհաս են այնքան, որպեսզի երևակայեն, որ այդպես շարունակվելու է ընդմիշտ։

Այս նշանակալի օրը, զենք և համազգեստ կրող հայրենակիցներին խնդրում ենք չմիանալ մեծամասնությանը և չհավատալ թախտին ժամանած բախտին:

Կարդացեք' և կպարզեք հնագույն աքսիոմը, որ անվճար պանիրը լինում է միայն ծուղակում:

Սովորեք' ուրիշի փորձը կօգնի գոյատևել և փրկել ձեր մտերիմներին:

Մարզվեք' և ֆիզիկապես պատրաստ կլինեք հաղթահարել այն, ինչից հավանաբար հնարավոր չի լինի խուսափել։

Մի' եղեք հիմարների հետ, հիմարների շրջապատում և հիմարների համար՝ նրանց հետ վերանալը նաչևառաջ նվաստացուցիչ է:

Անկեղծորեն շնորհավորում ենք մնացածների տոնը։

Հրապարակվել է 01/04/23

Թարմացվել է 01/04/23