ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՄԻ ԸՆԿԻՐ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴԸ: ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(Հինգերորդ ռազմավարություն)

Ցանկացած խումբ ղեկավարելու դժվարությունն այն է, որ նրա յուրաքանչյուր անդամ անպայման ունի իր սեփական ծրագիրը, սեփական տեսակետը։ Եթե դուք չափազանց ավտորիտար եք, մարդկանց դա դուր չի գա, և կհետևի լուռ բողոք: Եթե դուք չափազանց մեղմ եք, նրանց բնական եսասիրությունը կգերակշռի, և դուք կկորցնեք վերահսկողությունը:

Անհրաժեշտ է մշակել այնպիսի հիերարխիկ կառուցվածք, կառավարման այնպիսի համակարգ, որի դեպքում մարդիկ չեն զգա, որ դուք ճնշում եք նրանց, բայց միևնույն ժամանակ նրանք պատրաստակամորեն կհետևեն ձեզ։ Ընտրեք ճիշտ մարդկանց՝ նրանց, ովքեր մարմնավորում են ձեր գաղափարների ոգին՝ առանց անմիտ ռոբոտների վերածվելու: Ձեր հրահանգները պետք է լինեն հստակ և ոգեշնչող, որպեսզի կենտրոնանան թիմի, ոչ թե առաջնորդի վրա: Ստեղծեք մարդկանց մեջ պատկանելության զգացում, բայց մի ընկեք կոլեկտիվ մտածողության մեղքի մեջ. ինչ էլ որ ասեք, ընդհանուր, հավաքական որոշումներ կայացնելիս իռացիոնալ բան կա: Դուք պետք է քաղաքավարության և կոռեկտության տիպար լինեք, բայց ոչ մի դեպքում չպետք է շեղվեք միանձնյա կառավարման սկզբունքից և բաց չթողնեք իշխանության ղեկը։


Ամբողջական նյութը՝ AVOID TRAPS_arm.pdf




Հրապարակվել է 18/05/25
Թարմացվել է 17/05/25