ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԴԱՇՏԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՒՓԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՑԱՆԿԸ

Վիրավորվելուց հետո առաջին հինգ րոպեները կենսական նշանակություն ունեն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ընթացքում բժշկական օգնություն ստանալը կարող է 50%-ով ավելացնել ողջ մնալու հավանականությունը:

Հաշվի առնելով այս գաղափարը, տարբեր պետություններ մշակել են առաջին բուժ-օգնության անհատական մարտական դեղատուփ, որի իմաստը տեղում, առանց բժշկական պատրաստության, ծառայակցին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելն է։ Այն ապահովում է վիրավորին օգնություն ցուցաբերել երկու հիմնական վնասվածքների դեպքում՝ ծանր արյունահոսության և շնչառական ուղիների անբավարարության։
Դեղատուփի պայուսակը (գոտեպայուսակը) արագ ամրացման համակարգի միջոցով կարելի է կրել գոտու, ոտքի կամ բաճկոնի վրա:

ՌԴ
Անհատական դեղատուփ АИ-3-1ВС՝ մարտական պայմաններում վերքերի և այրվածքների ժամանակ ինքնա - և փոխօգնության կարգով անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համալիր միջոց, բաղկացած հետևյալ բժշկական առարկաներից.

  • ցավազրկող - 1 մլ ներարկիչ-պարկուճ՝ 2 հատ;
  • АВ-3 տիպի անհատական վիրակապային փաթեթ՝ 1 հատ;
  • արյունահոսությունը դադարեցնող լարան՝ 1 հատ;
  • հակադոտ՝ ֆոսֆորային նյութերով թունավորման դեպքում;
  • ճառագայթային պաշտպանության միջոց;
  • հակաբիոտիկ;
  • հակափսխումային միջոց:

Գոյություն ունի նաև նմանատիպ դեղատուփ՝ АИ-3-2сп, որն առանձնանում է ընդլայնված կոմպլեկտավորմամբ (մոտ 30 անվանում) և նախատեսված է մեծ թվով տուժածների օգնություն ցուցաբերելու համար:

Ջոկի/դասակի առաջին օգնության դեղատուփ (զորային բժշկական պայուսակ ԶԲՊ (СМВ)): Նախատեսված է վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Այն պարունակում է.

  • տարատեսակ հակադոտներ (1 մլ ներարկիչ-պարկուճ կամ սրվակ)՝ 20 պարկուճ/ սրվակ, 3 տուփ հաբեր;
  • հոգեստիմուլատորներ (0.01 գ հաբերի տեսքով)՝ 2 տուփ;
  • տրանկվիլիզատորներ (0.0005 գ հաբերի տեսքով,)՝ 1 տուփ;
  • ռադիոպրոտեկտորներ ամինաթիոլների խմբից (0.2 գ հաբերի տեսքով)՝ 20 տուփ;
  • ֆենոթիազինի շարքի նեյրոլեպտիկներ (0.006 հաբերի տեսքով)՝ 3 տուփ;
  • հակաբիոտիկներ (0.1 գ ակտիվ նյութ պարկուճներում)՝ 5 փաթեթ;
  • ամոնիակի սպիրտ սրվակներում;
  • սոդա;
  • կոֆեին;
  • անալգետիկներ (թմրանյութ չպարունակող, ցավազրկող, ջեմությունը իջեցնող, ոչ ստերոիդային հակաբորբոքային և հակառեվմատիկ դեղամիջոց);
  • բրոնխոլիտիկ միջոցներ հաբերի տեսքով;
  • շնչառական խողովակ TD-1;
  • վիրակապեր;
  • արյունահոսությունը դադարեցնող լարան;
  • նոթատետր;
  • մատիտ;
  • այգեպանի դանակ:

ԱՄՆ
Առաջին օգնության անհատական դեղատուփ (the Individual First Aid Kit, IFAK) մեծացնում է մարտիկի ինքնա - և փոխօգնության անհատական հնարավորությունները: IFAK-ն 450 գրամ է և բաղկացած է հետևյալ բժշկական առարկաներից, որոնք փաթեթավորված են MOLLE գոտեպայուսակում.

  • գոտեպայուսակ՝ 1հատ;
  • արյունահոսությունը դադարեցնող լարան՝ 1հատ;
  • առաձգական (էլաստիկ) բինտերի հավաքածու՝ 1հատ;
  • բինտ GA4-15x300սմ՝ 1հատ;
  • վիրաբուժական սոսնձվող ժապավեն ՝ 1հատ;
  • քիթ-կոկորդային շնչուղիների համար նախատեսված հավաքածու՝ 1հատ;
  • վիրաբուժական ձեռնոցներ՝ 4 հատ;
  • մարտական մառլյայե վիրակապ՝ 1հատ:

Առաջին օգնության կատարելագործված անհատական դեղատուփ (AFAK), բացի IFAK-ի առարկաներից, առկա է.

  • 4x4մ գլանային մառլյա;
  • անհետաձգելի վնասվածքաբանական վիրակապ;
  • կրկնակի փաթեթավորված պլաստիր-ապլիկատոր;
  • յուղապատ շնչառական խողովակ;
  • շտապ օգնության մկրատ;
  • ջերմամեկուսիչ ծածկոց կենսունակություն պահպանելու համար;
  • վիրավորի հաշվառման քարտ;
  • մարկեր-ֆլոմաստեր՝ 1հատ:

Ջոկի/դասակի առաջին օգնության դեղատուփ.

  • 15սմ մկրատ շտապ բժշկական օգնության համար;
  • ֆլոմաստեր կամ մարկեր;
  • բժշկական ձեռնոցներ՝ 2 զույգ;
  • քիթ-կոկորդային խողովակ օդուղիների համար՝2 փաթեթ;
  • մարտական տուրնիկետ՝ 2 հատ;
  • օդափոխության խտացված խցիկ՝ 2 հատ;
  • կոմպրեսիոն մարլյա ՝2 փաթեթ;
  • տրավմատիկ վիրակապ՝2 փաթեթ;
  • ջերմամեկուսիչ ծածկոց ՝2 փաթեթ;
  • վիրավորների խնամքի մարտավարական քարտեր՝ 2 հատ:

ԵՄ
Նույնական է IFAK-ին, նորույթ են.

  • արյունահոսությունը կանգնեցնող Celox միջոցը, որի հիմքը հանդիսանում է խիտոզանը: Վերջինս կարող է դադարեցնել նույնիսկ արտերիալ ծագում ունեցող արյունահոսությունը: Ներկայացվում է երեք տեսականիով (ապլիկատոր, փաթեթ և մառլյայե ներծծված վիրակապ);
  • վարակների հնարավոր տարածումը չեզոքացնելու համար ոչ ալկոհոլային հիմքով պաշտպանիչ սփրեյ: Որպես կանոն օգտագործվում է լորձաթաղանթները պաշտպանելու համար, ինչպիսիք են աչքերը և բերանը;
  • ածելի և կծվածքից թույնը հեռացնող տարբեր չափի սարքեր:

Ջոկ / դասակի համար.

  • դյուրակիր ինֆուզիոն պոմպ;
  • թեթևացված, մեկանգամյա, պլաստիկ, թույլ լուսավորությամբ լարինգոսկոպ;
  • կոտրվածքների նվազեցման և անշարժացման համար դյուրատար, թեթև բեկակալներ:

Հրապարակվել է 29/04/22
Թարմացվել է 12/07/22