ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՀԱՐՎԱԾԻՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԻՐ ԻՍԿ ԶԵՆՔՈՎ․
ՀԱԿԱԳՐՈՀԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(իններորդ ռազմավարություն)

Առաջինը հարվածելը հարձակում սկսելն է: Այս քայլը կարող է ձեզ շատ անբարենպաստ վիճակի մեջ դնել, քազի դուք բացահայտվում և թույլ եք տալիս հասկանալ, թե որն է ձեր ծրագիրը՝ դրանով իսկ սահմանափակելով ձեր հնարավորությունները: Փոխարենը, բացահայտեք զսպվածության ուժը, սովորեք դանդաղել, որպեսզի հակառակ կողմը նախ հարձակվի, իսկ հետո հակագրոհեք թշնամուն բոլոր ճակատներում՝ ձեզ բնորոշ ողջ ճարպկությամբ: Եթե ձեր հակառակորդը հաստատակամ է, ներգրավեք նրան արագ հարձակման մեջ, որը կթուլացնի նրան: Սովորեք օգտագործել թշնամու անհամբերությունը, որքան հնարավոր է շուտ ձեզ հասնելու նրա ցանկությունը: Դա կօգնի ձեզ, որպեսզի նրան հանեք հավասարակշռությունից և հաղթեք: Դժվար պահերին մի հուսահատվեք և մի նահանջեք: Ցանկացած իրավիճակ կարող է փոխվել ի օգուտ ձեզ, Եթե դուք սովորեք զսպել ազդակները, սպասել անհրաժեշտ պահին անսպասելի հակագրոհի համար, ապա թուլությունը կվերածվի ուժի և հզորության:

Ամբողջական նյութը՝ BEAT-ENEMY_arm.PDF




Հրապարակվել է 30/11/25
Թարմացվել է 29/11/25