ՉԺՈՒԳԵ ԼՅԱՆԻ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ
Ռազմական փիլիսոփայության հիշատակումն ամենից առաջ ասոցացվում է հեռավորարևելյան մտածողների և նրանց աշխատությունների հետ։ Առաջին հերթին դրանք չինական դասական աշխատություններն են՝ «Պատերազմի արվեստը» (մ.թ.ա. 4-րդ դար, հեղինակ՝ Սուն-Ցըզի), «Պատվարժան Ուի պատերազմի կանոնները» կամ պարզապես «Ու Ցըզի» (մ.թ.ա. 4-րդ դար) և այլք:Հին աշխարհի ռազմական գիտության չին մտածողների շարքում իր ուրույն տեղն ունի Եռաթագավորության ժամանակաշրջանի (մ.թ. 3-րդ դար) Շու պետության ստրատեգ և զորավար Չժուգե Լյանը։ Նա, որպես կանոն, համարվում է իր ժամանակի ամենամեծ և հմուտ զորավարը, ինչպես և գիտնականն ու գյուտարարը։ Չինական մշակույթում այս զորավարի անունն արդեն վաղուց դարձել է եզակի մտածողության, իմաստության և խորամանկության խորհրդանիշ։
Ամբողջական նյութը՝ CHINESE MIL ART_arm
Հրապարակվել է 31/08/25
