ՔԱՂԱՔԸ (ԲՆԱԿԱՎԱՅՐԸ) ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՁԵՌՆԱՐԿ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կազմեց պահեստի փոխգնդապետ Ա.Ամիրզադյանը, ՊաՀԱԿ
Աշխարհազորային ստորաբաժանումների (ռազմականացված ջոկատների) խնդիրը հակառակորդին ճակատային գծում կանգնեցնելը չէ, դա բանակի գործառույթն է, քանի որ բանակային ուժերի հզորությունը, հասկանալի է, շատ ավելի մեծ է: Աշխարհազորի խնդիրն է հնարավորինս արագ արգելափակել հակառակորդին, որն արդեն ներխուժել է, կասեցնել նրա ծավալումն ու ոչնչացնել մեթոդական պայքարով։
Ներկայացված ուղեցույց-ձեռնարկը՝ գիտական, ճանաչողական և տեղեկատվական նպատակներով կազմված է պատերազմի վետերան, ԱՄՆ բանակի երկու մարտական առաքելություններին մասկակցած, համաշխարհային ճանաչում ունեցող, քաղաքային մարտերի վարման գծով խորհրդատու, փորձագետ, պահեստի գնդապետ Ջոն Սպենսերի եզրահանգումների հիման վրա: Ուղեցույց-ձեռնարկի դրույթները խորհուրդ չի տրվում օգտագործել առանց հասկանալու և մեկնաբանելու, իսկ կիրառման դեպքում անհրաժեշ է մոտենալ ստեղծագործաբար և առողջ քննադատությամբ:
Ամբողջական նյութը՝ CITY BATTLE-2_arm.pdf
Հրապարակվել է 29/10/23
