ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՉՊԵՍ ԻՆՔՆՈԻՐՈՒՅՆ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ, ԵՐԲ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴՐՈՆՆԵՐԸ

(ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ)


Վերջերս Կարսում ավարտվեց «Հեյդար Ալիև-2023» համատեղ զորավարժությունը, որի ընթացքում թուրք-ադրբեջանական միացյալ ստորաբաժանումները՝ մարտական խնդիրները լուծելու շրջանակում լայնորեն կիրառեցին «դրոնների պարս» մարտավարությունը։

Ուկրաինայում հակամարտության պատճառով ԱԹՍ-ների կիրառման հայեցակարգը արմատապես փոխվել է։ Եթե նախկինում խաղադրույքն արվում էր ընդլայնված հնարավորություններով հետախուզական հարվածային մեծ միջոցների վրա, ապա այժմ հավակնությունը տրվում է փոքր՝ համեմատաբար էժան ԱԹՍ-ներին, որոնք կարող են մարտական լիցք կրել։ Ի տարբերություն մեծ ԱԹՍ-ների դրանք, ռադիոտեղորոշիչների համար, ավելի քիչ տեսանելի են, ուստի ավելի դժվար է խոցել նրանց: Չի բացառվում, որ հայ-ադրբեջանական նոր հակամարտության ընթացքում հակառակորդը կկիրառի զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը: Այս պարագայում առավել խոցելի կդառնա ցանկացած զինծառայող լինի նա խրամատում, թե մշտական տեղակայման վայրում:

Ստորև ներկայացված տարրական քայլերին հետևլը կտրուկ կնվազեցնի հակառակորդի դրոններից (քվադկոպտերներից) բխող վտանգը:
  • Դրոնի (կվադրոքոփթերի) աշխատանքը նկատելու դեպքում ամինջապես զեկուցեք հրամանատարին և այդ մասին տեղեկացրեք անձնակազմին:
  • Մի փորձեք բարձրացրել լքված դրոնը (կվադրոքոփթերը), ամենայն հավանականությամբ, այն ականապատված է:
  • Խուսափեք տեղանքում և խրամատներում անձնակազմի խիտ կուտակումներից:
  • Նկատել եք դրոնը (կվադրոքոփթերը), ամենայն հավանականությամբ, տեղի կունենա պայթուցիկ նյութի վարնետք: Շարժումը կյանք է: Շարժվող թիրախը շատ ավելի դժվար է նշանառել (իրական դեպք է, երբ ստորաբաժանման զինվորները վազել են 5 ժամ):
    Եթե ձեզ անակնկալիի են բերել բաց տարածքում, և ապաստան գտնելու հնարավորություն չկա, պետք է պառկել մեջքի վրա և դիտարկել: Հենց որ իրականացվի զինամթերքի վարնետք, առանց ոտքի կանգնելու, գլորվելով հեռացեք մի կողմ, ընդունեք սաղմի դիրք, դեմքով պայթյունին հակառակ՝ փոքրացնելով մարմնի ուրվագիծը: Եթե վարնետքը իրականացվի նռնականետի բեկորային արկի կամ ականի կիրառմամբ, ապա դրանք պայթելու են հարվածից, իսկ ձեռքի նռնակի դեպքում, կախված նետման բարձրությունից, կարող է կարճ ժամանակ գլորվել գետնին:
  • Եթե ժամանակին նկատել եք դրոնը (կվադրոքոփթերը) և հաջողությամբ քողարկվել եք չարժե անհարկի ապաքողարկել ձեր դիրքը: Կվադրոքոփթերը ձեր ապաստարանը բացահայտելու նպատակով կարող է միտումնավոր սադրել ձեզ, որպեսզի կրակեք իր վրա՝ հետագայում ճշգրիտ վարնետք կատարելու կամ հրետանու ուղղորդման համար:
  • Կվադրոքոփթերը, որպես կանոն, սավառնում է ցածր բարձրություններում և, եթե հայտնաբերել է ձեզ, պետք է փորձեք խոցել նրան հրաձգային զենքերից արձակված կրակով: Որքան մեծ է կրակի խտությունը, այնքան մեծ է նրա տապալման հավանականությունը: Հիշե՛ք, որ պետք է կրակել առաջնանշանառումով, հաշվի առնելով արագությունն ու բարձրությունը:
  • Որպես կանոն, դրոնները (կվադրոքոփթերները) աշխատում են երկուսով կամ կարուսել տարբերակով: Նրանք կարող են երկար ժամանակ կախված մնալ դիրքերի վրա և հետևել ձեր շարժին՝ անընդհատ փոխելով միմյանց:
  • Այն դեպքում, երբ ժամանակավոր տեղակայման վայրից շարժվելիս նկատել եք հակառակորդի կոպտերը, ապա նրան «տուն» մի տարեք։ Մշտական տեղակայման վայրը չբացահայտելու նպատակով ավելի լավ է որոշ ժամանակ սպասել որպեսզի թշնամին ինքնուրույն հեռանա: Տեղափոխման կամ պաշտպանության ժամանակ անհրաժեշտ է կազմակերպել օդային տարածքի մշտական տեսողական դիտարկում և մշտական աուդիո հետախուզում՝ դրոններին (կվադրոքոփթերներին) բնորոշ աղմուկը ժամանակին արձանագրելու համար:
  • Քողարկվեք օդային դիտարկումից, ամենուր օգտագործելով քողարկման ցանցերը, տեղային առարկաները կամ տեղանքի ծալքերը: Ջերմատեսիլ սարքերից պաշտպանվելու համար արդյունավետ է քողարկող շերտերի միջև օդային միջնաշերտի առկայությունը: Առավել նկատելի են պոլիէթիլենը, թարմ հողը և կենցաղային աղբը:
  • Օդից դուք չափազանց վատ եք նկատվում, երբ գտնվում եք թաքստոցում, առարկաների ստվերում և չեք շարժվում. հիմնական գործոնը, որով կնկատվեք, դա շարժումն է: Եթե դուք նստած եք, ոչ թե պառկած, ապա բարձրությունից վատ է երևում ձեր ուրվագիծը:
    Եվ հակառակը, երբ շատ շարժում կա: Գետնի վրա նկատելի են ձեր բնակության վայրի հետքերը: Ջերմատեսիլ սարքերը լավ և հեռու է տեսնում, ուստի այստեղ անհրաժեշտ են քողարկման հատուկ պայմաններ:
  • Ստեղծեք կեղծ թիրախներ դրոնների (կվադրոքոփթերների) համար՝ օրինակ, բետոնե սալաքարի տակ կրակ վառեք ջերմատեսիլ սարքը շեղելու համար։ Կամիկաձե ԱԹՍ-ներից պատսպարվելու համար օգտագործեք Ռաբիցա ցանցերը1, անօդաչու սարքերը խճճվելու են դրանց մեջ: Սարքավորեք հականռնակային թեքատներ (противогранатные скаты), որպեսզի նռնակների վարնետքի դեպքում դրանք չգլորվեն դեպի ձեր թաքստոցը:
  • Դրոնների (կվադրոքոփթերների) մոտեցումը կանխելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հետախուզության տեխնիկական միջոցները՝ հաճախականությունների անալիզատորները: Հակադրոնային հրացաններ և ՌԷՊ շարժական կայաններ օգտագործելիս հիշե՛ք, որ դնրանց ճառագայթումը հեշտությամբ ուղղորոշվում է թշնամու կողմից:



___________
  1. Ռաբիցա ցանցը անվանվել է ի պատիվ գերմանացի գյուտարար Կարլ Ռաբիցի, ով ենթադրաբար, այն հորինել է 1878 թվականին: Ցանցը լայն կիրառություն ունի շինարարության շատ ոլորտներում:



Հրապարակվել է 07/08/23
Թարմացվել է 07/08/23