Որպես անօդաչու թռչող սարքերի թեմայի շարունակություն ձեր ուշադրությանն է ներկայացվում «Ռազմական միտք» ռազմա-տեսական ամսագրի երկու հոդվածների ընտրանին, որոնցում քննարկվում են ԱԹՍ-ների զարգացման միտումներն ու դրանց ոչնչացման միջոցների զարգացման ուղղությունների վերլուծությունը:
ВОЕННАЯ МЫСЛЬ 2023 No1
Լոպին Գեորգի
Սմիրնով Գենադի
Տկաչև Իլյա
Առաջատար օտարերկրյա պետությունների օդատիեզերական հարձակման միջոցների (ՕՏՀՄ) զարգացման կարևորագույն ուղղությունը տարբեր տեսակի և նպատակների անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծումն է ու դրանց մարտական կիրառման մեթոդների զարգացումը:
Ռազմական ԱԹՍ-ների մշակման և արտադրության առաջատարներն են ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան և Չինաստանը։ Միևնույն ժամանակ, հայրենական և արտասահմանյան հրապարակումներում վերլուծվում են կա՛մ միայն ԱԹՍ-ների մարտական կիրառման բնութագրերն ու մեթոդները, կա՛մ միայն դրանց ոչնչացման միջոցները։ Սա մեզ թույլ չի տալիս համակարգային հիմունքներով գնահատել ՀՕՊ և ԱԹՍ համակարգերի միջև զինված դիմակայության ձևերի ակնկալվող ապագա զարգացման իրական միտումներն ու օրինաչափությունները: Փորձագետների կողմից գլոբալ ռազմական ԱԹՍ-ների շուկան կանխատեսելու համար օգտագործվող մեթոդը, որպես կանոն, հիմնված է դրանց դասակարգումների վերլուծության վրա, որոնք թույլ են տալիս ԱԹՍ-ները խմբերի բաժանել ըստ կատարողական բնութագրերի, բայց հաշվի չեն առնում դրանց նպատակն ու խնդիրները:
ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրներում ընդունված է ԱԹՍ-ները բաժանել մարտականի և մարտական ապահովման։ Մարտական են համարվում բազմանպատակային և հարվածային ԱԹՍ-ները, այդ թվում մասնագիտացված և միանգամյա օգտագործման ԱԹՍ-ները: ԱԹՍ-ների մարտական հնարավորությունները և դրանց դեմ պայքարի միջոցները վերլուծելու, ինչպես նաև ՕՏՀՄ -ների այլ տեսակների համար, մենք կդիտարկենք ԱԹՍ-ներն ըստ նպատակների և լուծվող խնդիրների հիերարխիկ բազմամակարդակ դասակարգման տեսանկյունից: Օտարերկրյա պետությունների բազմաթիվ ԱԹՍ-ները, ըստ իրականացվող նպատակի և լուծվող խնդիրների խմբավորված են երեք դասի՝ ռազմավարական, օպերատիվ-մարտավարական, մարտավարական՝ կապված ենթադրյալ զինատեսակի խոցման (ճնշման) հետ, ինչպես նաև համապատասխան ԱԹՍ-ների կատեգորիաների՝ ծանր, միջին, փոքր, թեթև, կապված ինչպես մարտական կիրառման գործնական բարձրահասության, այնպես էլ օգտակար բեռնվածքի զանգվածի հետ: Այսպիսի դասակարգումը բաց է։ Ապագայում, երբ այս դասերում խմբավորվեն ԱԹՍ-ների հատուկ տեսակները, հնարավոր կլինի կանխատեսել ԱԹՍ-ների նշանակությունը որպես թիրախ և կհիմնավորվեն թիրախներին խոցելու հեռահարության և հավանականության հիմնական մարտավարա-տեխնիկական պահանջները:
Այլ պահանջների համար անհրաժեշտ է ավելի մանրամասն տեղեկատվություն, ներառյալ ԱԹՍ-ների ձևի ու չափերի, կառուցվածքային հորինվացքի կազմության ուրվագծերի, բարձրության և արագության բնութագրերի և այլնի մասին, ինչպես նաև կանխատեսման որոշակի ինտերվալի համար դրանց փոփոխության ակնկալվող միտումների, որոնք հնարավորություն կտան գնահատել երկար ժամանակ ԱԹՍ-ների դեմ պայքարի համար ստեղծվող զենքի տեսակների արդյունավետությունը: ԱԹՍ-ների դիտարկված դասակարգման մեջ նպատակների կարևորությունը, զենքի նախագծման ընդհանուր ընդունված համաշխարհային մեթոդաբանությանը համապատասխան, անհրաժեշտ է զենքի ընտրանին որոշել համաձայն «ԱԹՍ-ից պաշտպանված օբյեկտի արժեքի հարաբերակցությունը օբյեկտի պաշտպանության միջոցների (համակարգերի) արժեքին» չափորոշիչով:
Հրապարակումների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ օտարերկրյա պետություններում ԱԹՍ-ների զարգացման առաջնային ուղղությունը բազմանպատակային (բազմաֆունկցիոնալ) ԱԹՍ-ների ստեղծումն է, որն իրականացվում է արդեն իսկ սպառազինությունում առկա հետախուզական և հարվածային սարքերի հիման վրա: Միևնույն ժամանակ, բազմանպատակային ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրերի փոփոխության հիմնական միտումները հետևյալն են. առանց թռիչքային քաշի և եզրաչափերի էական փոփոխության գործողության շառավղի, բարձրության և թռիչքի տևողության ավելացում; մարտական (օգտակար) բեռի զանգվածի ավելացում; սակավանկատելիության ապահովում և խոցելիության նվազեցում; գոյություն ունեցող հետախուզման և խոցման հեռանկարային միջոցների անվանակարգության և մոդուլայնության ընդլայնում; արհեստական ինտելեկտի և ռոբոտաշինության տարրերի օգտագործում, որոնք օպտիմալ կերպով պետք է զուգորդվեն մարտական կիրառման ինքնավարության հետ: Արդյունքում, սպառազինությունում և սերիական արտադրությունում գտնվող ԱԹՍ-ները իրենց բարձրության և արագության բնութագրերով պետք է զբաղեցնեն օդային տարածության գոտին, որը նախկինում օգտագործվում էր միայն օդանավավար ավիացիայի կողմից, և արդեն մոտ ապագայում պետք է հավակնեն հինգերորդ սերնդի ավիացիային պատկանող գոտուն:
Վերջին տասնամյակի ռազմական հակամարտությունների վերլուծությունը ցույց է տալիս ԱԹՍ-ների խմբային օգտագործման ուղղությամբ մարտական կիրառման մեթոդների էական փոփոխություններ: Այսպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղում անօդաչու ավիացիայի կիրառման գլխավոր առանձնահատկությունը դարձել էր միասնական կառավարման ներքո գտնվող բազմատիպ բազմաթիրախային և հարվածային սարքերի կիրառումը՝ ցամաքային թիրախների, այդ թվում՝ ՀՕՊ միջոցների որոնման, դիրքերի ճշգրտման եւ դրանց անհապաղ կրակային խոցման խնդիրների կատարման համար։ Օբյեկտների կրակային խոցման գործում առավել մեծ արդյունավետություն ցուցաբերեցին «Хароп» հարվածային ԱԹՍ-ները, որոնք ուժեղ հոգեբանական ազդեցություն ունենցան նաև հակառակորդի անձնակազմի վրա։1
Ադրբեջանի օդային տարածքում՝ ցամաքային զորքերի շփման գծի անմիջական հարևանությամբ (3-ից 50կմ), շուրջօրյա գործում էին ԱԹՍ-ների 6-ից 12 խումբ։ Յուրաքանչյուրը բաղկացած էր. մեկ օպերատիվ-մարտավարական ԱԹՍ-ից (Elbit Hermes-900, Bayraktar-TV2), որը գործում էր 5000-ից 8000մ բարձրությունների վրա և 5-ից 10 մարտավարական հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ (ներառյալ «камикадзе» ԱԹՍ), որոնք գործում էին 100-ից 3500մ բարձրությունների վրա: Այսպիսով, միաժամանակ օդում էին գտնվում 30-ից 120 թռչող սարքեր: Նման խմբերն արդեն կարելի է դիտարկել որպես ապագա «ԱԹՍ-ների պարսի» նախատիպ։2
Աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրների զինված ուժերը մշակում են «ԱԹՍ-ների պարսի» (UAVSwarm) մարտավարությունը, որը թույլ է տալիս միաժամանակ կիրառել մեծ քանակությամբ հետախուզական և հետախուզական հարվածային սարքեր: Այս մարտավարությունը նոր հնարավորություններ է ստեղծում ռազմի դաշտում՝ թույլ տալով նվազագույն կորուստներով արդյունավետորեն հարվածել բոլոր տեսակի թիրախներին: ԱԹՍ-ների պարսի կիրառման տեխնոլոգիաների զարգացումը հիմնված է նրանց միջև տեղեկատվության փոխանակման ուժեղացման, դրանց եզրաչափերի նվազեցման, տարաշարժության բարձրացման և կառուցվածքի (կազմվածքի) էժանացման վրա: Այս միջոցների3 օգտագործումն ապահովում է հակազդել հակառակորդին՝ ԱԹՍ-ների հայտնաբերման և խոցման հարցում։ ԱԹՍ-ների խմբային կիրառումը թույլ է տալիս նաև ապահովել առաջադրանքների կատարման անհրաժեշտ արդյունավետությունը։
Հաշվի առնելով ԱԹՍ-ների ակտիվ տարածումն ու կիրառումը՝ առաջատար օտարերկրյա պետությունները մշակում են նաև դրանց դեմ պայքարի միջոցներ։ Ընդ որում, եթե առաջին փուլում ԱԹՍ-ների հետ դիմակայությունը ավանդաբար դիտարկվում էր ՀՕՊ զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) խոցման միջոցներով (հրթիռներով և արկերով), ապա ներկայումս օտարերկրյա մասնագետները հասկացել են, որ ՀՕՊ ԶՀՀ-ների միջոցով ԱԹՍ-ների զանգվածային հարձակման ուղղակի ետ մղումը. նախ ՝ տնտեսապես արդարացված չէ մեծ թվով համեմատաբար էժան ԱԹՍ-ների վրա թանկարժեք հրթիռների օգտագործման պատճառով; երկրորդ, դա հանգեցնելու է ԶՀՀ մարտական ռեսուրսների արագ սպառմանը, իսկ հետագայում օդանավավարվող ավիացիայի, ինչպես նաև բարձր ճշգրտության զենքի և թևավոր հրթիռների հարվածները ետ մղելու անկարողությանը: Ներկայումս օտարերկրյա պետություններում որպես ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոց առաջնային կարգով դիտարկվում են ռադիոէլեկտրոնային, լազերային, միկրոալիքային, ակուստիկ զենքերի տեսակները։ Արտասահմանյան մասնագետների կարծիքով թվարկված զենքերի հավաքածուն առնչված է կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ԱԹՍ-ների խոցելի տարրերի և միացքների (агрегаты) սպասվող հիմնական կազմի հետ։
___________
Հրապարակվել է 08/01/23
Թարմացվել է 08/01/23ВОЕННАЯ МЫСЛЬ 2023 No1
ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Լոպին Գեորգի
պահեստազորի գնդապետ, տ.գ.դ, պրոֆեսոր
Սմիրնով Գենադի
պահեստազորի գնդապետ, տ.գ.թ., դոցենտ
Տկաչև Իլյա
մայոր, ադյունկտ

- Макаренко С.И. Противодействие беспилотным летательным аппаратам: монография. СПб.:Наукоемкиетехнологии, 2020. 204 с.
- Նույն տեղում:
- Մինչև և 0,01 մ2 –ից պակաս ցրման արդյունավետ մակերեսով
___________
Հրապարակվել է 08/01/23