ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ` 15 ԿԵՆՍԱԿԱՆ ՊԱՀԵՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ (ԴՐՈՆՆԵՐՈՎ) ԱՇԽԱՏԵԼԻՍ


  1. Անօդաչու թռչող սարքը (դրոնը) պետք է գործարկել խմբից 100-ից 200 մետր հեռավորության վրա:
  2. Անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքի (դրոնի) վայրէջքի կատարումը իրականացնել խմբի թիկունքում՝ 100-ից 200 մետր հեռավորության վրա:
  3. Մինչ ԱԹՍ (դրոնը) կհասնի նպատակակետին ոչ մի դեպքում չի կարելի բարձրություն հավաքել, դրոնի թռիչքը պետք է տեղի ունենա հնարավորինս ցածր բարձրության վրա, քանզի առևտրային «խլացուցիչների» ազդեցությունը ցածր բարձրություններում նվազ է, և ԱԹՍ-ը դժվար է նկատել:
  4. Դրոնի աշխատանքի տեսագրությունը պետք է վարել «հեռախոսի էկրանի ձայնագրում» գործառույթի միջոցով:
  5. Մշտապես պետք է վերահսկել բարձրությունը, որը ցուցադրվում է էկրանին, այն կարող է անհետանալ, երբ հակառակորդը սկսում է «խլացնել»:
  6. Հակառակորդի կողմից «խլացման» առաջին խանգարումների սկսման կամ այլ նշանների դեպքում, անհրաժեշտ է միացնել «սպորտ-ռեժիմ»-ը և դրոնը տանել մի կողմ, որտեղ հնարավոր է իրականացնել անվտանգ վայրէջք:
  7. 30% - ից պակաս մարտկոցի լիցքավորման դեպքում անհրաժեշտ է անմիջապես ետ քաշել դրոնը:
  8. Մարտկոցները մշտապես պետք է պահել չոր տեղում:
  9. Օպերատորը միշտ պետք է ունենա «power bank»՝ մարտկոցները լիցքավորելու համար (ցանկալի է առնվազն 40,000 mA/h (մԱ/ժամ):
  10. ԱԹՍ-ը Ճշգրտման (корректировка) համար օգտագործելիս, նախքան տվյալները փոխանցելը, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է հրետանին ընդունում ճշտումները (խզմամբ թե հակառակը):
  11. Եթե դրոնի նպատակը օդային հետախուզություն իրականացնելն է, ապա հակառակորդի վրայով սավառնելը վատ գաղափար է (պետք է դիտարկել հեռվից):
  12. Հրետանու կրակի ճշգրտման դեպքում, դրոնը պետք է հնարավորինս հեռու պահել այն թիրախից, որին հարվածում է հրետանին:
  13. Եթե աշխատանքն ուղղված է բեռի վարնետքին (сброс), ապա թռչեք առավելագույն բարձրությամբ (բայց չմոռանք հետևել արբանյակներին):
  14. Դրոնը չկորցնելու, անվթար պահելու համար արգելված է թռիչքներն իրականացնել ուժեղ քամու, մառախուղի, անձրևի, ուժեղ ձյան և զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում:
  15. Հարկ է հիշել հակառակորդի հնարավոր կալանման (перехват) մասին: ԱԹՍ-ի հաճախականությունը որսալու համար պետք է կիրառվի արբանյակային ալեհավա¬քի, հեռուստատեսային թյուների և skygrabber ծրագրի հնարավորությունները: Քանզի ինչպես արբանյակից ԱԹՍ-ին ուղարկված տվյալները, այնպես էլ հակառակ ուղղությամբ ուղարկվածները կարող են որսալ: Այս մեթոդը կարող է օգտագործվել նաև դրոնները որսալու համար:



___________
  1. Ի՞նչպես կառավարել դրոնները զրոյից ցածր ջերմաստիճանների պայմաններում:
    Նախքան դրոնը գործարկելը, խորհուրդ է տրվում համոզվել, որ մարտկոցները լիցքավորված են լրիվությամբ և տաքացված են մինիմում +25 աստիճան: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել հատուկ մարտկոցների համար նախատեսված տաքացուցիչները: Թռիչքի ժամանակ, եթե հավանականության կա, որ մարտկոցների ջերմաստիճանը կնվազի, անհրաժեշտ է դրոնը փոխադրել առկախման ռեժիմի և թողնել, որ մի փոքր տաքանա:
    Ժամանակ առ ժամանակ պետք է ստուգել լարման մակարդակը մարտկոցի տեղեկատվության էջի հավելվածի հիմնական ընտրացանկի «ցուցադրել լարումը» ներդիրում: 3,2 Վ-ից ցածր ցուցմունքի դեպքում՝ համարվում է կրիտիկական:



Հրապարակվել է 26/06/23
Թարմացվել է 26/06/23