ՍԹԱՓ ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ՈՒԺԵՐԸ. ԽԵԼԱՄԻՏ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(ութերորդ ռազմավարություն)
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սահմանները: Մարդու ուժն ու կարողությունները անսահման չեն: Հիշե՛ք. վտանգը կայանում է մեր հնարավորություններից այն կողմ անցնելու ցանկության մեջ: Կուրացած պարգևի սպասումով, որի համար մենք պետք է մեր ամբողջ ուժը ներդնենք, մենք հաճախ մնում ենք կոտրված տաշտակի առջև՝ հյուծված, անպաշտպան: Դուք պետք է իմանաք ձեր հնարավորությունները և ուշադիր հաշվարկեք ձեր ուժը: Գնահատեք պատերազմում կրած կորուստները՝ կորցրած ժամանակը, վտանգված հեղինակությունը, վրեժխնդրության պատրաստ կատաղի հակառակորդին: Երբեմն ավելի լավ է սպասել, լուռ մոտենալ հակառակորդին, քան բացահայտորեն ճակատային հարված հասցնել: Եթե մարտը անխուսափելի է, պարտադրեք ձեր մարտական պայմանները: Հարվածեք նրա թույլ կետերին: Պատերազմը թանկ դարձրեք նրա համար, բայց էժան՝ ձեզ համար: Տնտեսապես պայքարելով կկարողանաք դիմակայել նույնիսկ ամենավտանգավոր հակառակորդին:
Ամբողջական նյութը՝ FORCE-ESTIMATE__arm
Հրապարակվել է 05/10/25
