ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՈՐՔԱՆ FPV ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՈԻԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ԳՐՈՀԻՑ ԱՌԱՋ

Ուկրաինայի զինված ուժերի տիպիկ ռոտացիոն խումբը (գրոհային հետևակ) հաճախ հարձակման է անցնում առանձին FPV դրոնների խմբի աջակցությամբ կամ նրանց կազմում ինտեգրված:
Սրանք սովորաբար 4-ից 12 FPV դրոնների օպերատորներ են, ովքեր ընդգրկված են մեկ վաշտում կամ տակտիկական վաշտի մակարդակի խմբում:
Յուրաքանչյուր նպատակակետ (հենակետ, բլինդաժ, գնդացրախորշ, զրահատեխնիկա) ոչնչացնելու կամ շարքից հանելու նպատակով նախատեսում են նվազագույնը 1-2 FPV դրոն:
Մինչև հետևակային ուժերի ներխուժումը, սովորաբար օդ են բարձրացնում մի քանի FPV դրոններ: Դա կարող է լինել 5-ից 15 ԱԹՍ՝ համազարկով 200-500մ կարճ ճակատում գործելու համար կամ յուրաքանչյուր 2-3 րոպեն մեկ 2-4 ԱԹՍ-ից բաղկացած ալիքաձև հարվածներով, մինչդեռ գրոհայինները «կրծոտում» են հակառակորդի դիմադրության հիմնական կետերը։
Հաճախ ուկրաինացիները, հետախուզական և կրակային դիրքերը ճնշելու համար, գրոհները համակցում են վարնոտող դրոններով (նռնակներով Mavic-ներ), որոնք աշխատում են միաժամանակ կամ մի փոքր ավելի վաղ:

Իրական թվեր օրինակով
Հարձակում ամրացված բակի, խանդակի ուղղությամբ՝ 5-10 FPV դրոն հետևակի ներխուժումից 10-20 րոպե առաջ:
Առջնագծի մեկ հենակետի մշակում՝ 2-4 FPV դրոն յուրաքանչյուր առանձին դիրքի համար (փայտահողային կրակակետ, բլինդաժ, գնդացիր):
Գյուղի փողոցը կամ թաղամասը գրոհելիս կիրառում են մինչև 15-20 FPV դրոն ամբողջ մաքրման ցիկլի համար (առաջին հարվածներից մինչև նկուղների մաքրումը):
Հարձակում նվազագույն միջոցներով (տնտեսման ռեժիմ) 1-2 FPV դրոն + 1-2 Mavic, մնացածը կենդանի ուժով:

Ինչպես են գործում
Փուլ 1-ին՝ հետախուզում և նպատակակետերի նշում:
1-2 Mavic կախված վիճակում բացահայտում են կրակակետերը, գնդացիրները, թաքստոցները։ FPV դրոնների օպերատորների համար մակնշում են նպատակակետերը:
Փուլ 2-րդ՝ FPV դրոնների առաջին ալիք:
Արագ հարվածներ են հասցվում առանցքային կետերին՝ բլինդաժների տանիքներին, խրամուղիների ելքերին, զրահապատ մեքենաներին։ Խնդիրն է ստիպել թաքնվել կամ «արյունաքամել» դիտարկման և կրակային դիրքերը։
Փուլ 3-րդ՝ գրոհայինների մոտեցում։
Մինչ FPV դրոնների մի մասը «ճնշում» է մնացածին, գրոհայինները արագորեն կրճատում են հեռավորությունը։ Հաճախ հարձակումը տեղի է ունենում ծխածածկի և FPV դրոնների կրկնվող հարվածների ներքո։
Փուլ 4-րդ՝ ավարտում և մաքրում:
Եթե հայտնաբերվում է դիմադրության նոր օջախ, ապա շտապ բարձրացնում են մեկ այլ FPV դրոն: Հետևակը չի կանգնում: Դրոնները բերվում են քվադոցիկլերով կամ մոտոցիկլետներով:

Ի՞նչ է սա նշանակում պաշտպանվողի համար
• Առաջին FPV դրոնների հարվածները սպասեք հետևակի ներխուժումից 5-15 րոպե առաջ։
• Եթե առաջին FPV դրոնների հարվածներից հետո ոչ ոք չի փոխել իր դիրքը, ապա հաջորդ ալիքը կժամանի ճիշտ նույն տեղը, բայց առավել հստակ ճշտգրտումով։
• Ուկրաինայի զինված ուժերը սովորաբար FPV դրոններ չեն խնայում զրահապատ մեքենաների և գնդացիրների ոչնչացման համար, նրանց գլխավոր պայմանն է՝ «հետևակի համար մաքրել ճանապարհը 30-50 մ առաջ»։
• FPV դրոնները միշտ չէ, որ անմիջապես ոչնչացնում է նպատակակետը, նույնիսկ մոտակայքում պայթյունը զինվորին շարքից հանում կամ ստիպում է պառկել։

Գործնական եզրակացություն
Փոխեք դիրքերը յուրաքանչյուր 3-5 րոպեն մեկ: FPV դրոնները թռչում են ըստ Mavic-ից ստացված վերջին հետախուզական տվյալների:
Կրկնօրինակեք խրամուղիները և հաղորդակցման ուղիները: Այն կնվազեցնի ոչնչացման հնարավորությունը «ճակատից»:
Արագ քողարկեք և ծածկեք կրակակետերը: Այն կնվազեցնի հայտնաբերման և նշանացուցման հավանականությունը:
Ստեղծեք կեղծ դիրքեր և մուլյաժներ: FPV դրոնների համար ստեղծված խայծը կխնայի կենդանի ուժը:
Ձեռքի տակ պահեք ՌԷՊ սարքավորումները։ Նույնիսկ եթե դրանք թույլ են, կարող են վերջին մետրերին «խցանել» կառավարման ալիքները։

Աղբյուրը՝ t.me/super_rembo




Հրապարակվել է 19/10/25
Թարմացվել է 18/10/25