ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ (ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ, ՊԼԱՆՇԵՏՆԵՐԸ) ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ



Մարտական գործողությունների պայմաններում սմարթֆոնների կիռառումը և´ օգտակար է և´ վտանգավոր: Օգտակար է, օրինակ, հրետանու հաշվարկների հարցում: Սմարթֆոնների և պլանշետների համար կան հատուկ ծրագրեր՝ կոորդինատների հաշվարկման աղյուսակների տեսքով, որոնք թույլ են տալիս վայրկյանների ընթացքում որոշել թիրախի գտնվելու վայրը և ժամանակին հարված հասցնել։ Բացի այդ, սմարթֆոնները կարող են օգտագործվել հատուկ հաղորդակցման ուղիներով հաղորդակցվելու համար: Որոշ փորձագետների կարծիքով, եթե անհրաժեշտ է թաքցնել տեղեկատվությունը, կարելի է օգտագործել Telegram մեսենջերը1: Բայց այս մեթոդը օգնում է պահպանել գաղտնիությունը մեկ կամ երկու ժամ, ապա այդ տվյալներն ապագաղտնիացվում են: Ինչ վերաբերվում է սմարթֆոնների վտանգավորությանը, ապա դրանք կարող են հակառակորդի համար միջոց դառնալ, որով նա կարող է պարզել զինծառայողների գտնվելու վայրը։

Ինչպե՞ս վարվել:





Անիմաստ է հեռախոսը վերցնել մարտիկից, որովհետև մարտիկը մեկ ամսվա ընթացքում ընտանիքի հետ կապի դուրս չգալու դեպքում, կամ լքում է դիրքերը, կամ գտնում է հեռաձայնելու այլ ձև: Նշանակում է արգելել կամ առգրավել հեռախոսը տարբերակ չէ, պետք է ինչ-որ պայմաններ ստեղծել։ Բացի այդ, չի կարելի ամբողջությամբ հրաժարվել հեռախոսներից, ի վերջո, դա նույնպես կապի միջոց է:

Կարճ ասած, պետք է ունենալ մի քանի հեռախոս՝ 2 սմարթֆոն2 անդրոիդ3 համակարգով և «ստեղնավոր» (кнопочный): Իդեալական է համարվում, եթե բոլոր հեռախոսները «տեղական» արտադրության են և ունեն «տեղական» SIM քարտեր:

Չնայած գաջեթների4 արգելքին, դրանց հետ գրագետ վարվելիս այն ավելի շատ օգուտ է բերում, քան վնաս։ Ինչու՞ է անհրաժեշտ երկու սմարթֆոն: Մեկը նախատեսված է անձնական կարիքների համար, մյուսը՝ ռազմականի։

Երկու հեռախոսներում էլ անհրաժեշտ է անջատել գեոլոկացիան5 և անհասկանալի հավելվածները։ Աշխարհագրական դիրքը պետք է անջատվի ինչպես հեռախոսի հիմնական պարամետրերում, այնպես էլ հավելվածների պարամետրերում: Հաճախակի են դեպքերը, երբ հավելվածը ներբեռնելիս չենք ծանոթանում «օգտագործման պայմաններ»-ում նշված պահանջներին և հապճեպ սեղմում ենք «ներբեռնել» կամ «կանոնները կարդացել և համաձայն եմ» պատուհանիկին: Այդ դեպքում հավելվածը սկսում է հանգիստ աշխատել ու հավաքել ձեր աշխարհագրական դիրքի վերաբերյալ տվյալները:

Եթե անձնական հեռախոսը կարող է պարունակել անձնական տվյալներ՝ լուսանկարներ, տեսանյութեր, կոնտակտներ, ապա ռազմական նպատակների համար նախատեսված հեռախոսներում արգելվում է պահել այնպիսի տեղեկություններ (տվյալներ), որոնք կարող են բացահայտել զինծառայողի գտնվելու վայրի, պատկանելության, սպառազինության, քանակի, գործողությունների բնույթի, բարոյահոգեբանական վիճակի և նրանց անձնականի վերաբերյալ տեղեկատվություն:

Միանգամայն հնարավոր է օգտվել Wi-fi-ի հնարավորություններից՝ ռազմական սմարթֆոնի վրա նախատեսված գործողությունների գոտու Offline (անցանց) քարտեզներ6 տեղադրելու համար (Offline Maps կամ Alpine Quest): Կարծիք կա, որ Alpine Quest-ը օգտատերերի տվյալները փոխանցում է Սլովակիայի մշակողներին:

Ոչնչացված հակառակորդի (կամ ընդհանրապես հակառակորդի) վերաբերյալ տեսանյութերի, լուսանկարների նկարահանումը թույլատրելի է եթե դա չի վնասում մարտական խնդիրների (գործողությունների) կատարմանը: Հետագայում այդ ֆայլերը անհրաժեշտ է փոխանցել հրամանատարներին և պետերին՝ թիկունքում գտնվող պաշտպանված կրիչների միջոցով: Անհրաժեշտ է սմարտֆոնի հիշողությունից հեռացնել բոլոր նյութերը:

Երբ դուք գտնվում եք հակառակորդից 1-10 կմ հեռավորության վրա խորհուրդ է տրվում չվերցնել հեռախոսները, կամ անջատել դրանք, կամ պահել այսպես կոչված «ինքնաթիռային ռեժիմում»։ Պետք չէ նաև կրել խելացի ժամացույցներ (Smart Watch)։

Եթե դուք գտնվում եք առաջնագծից մինչև 30 կմ հեռավորության վրա արգելվում միաժամանակ մեկ կետից բջջային հեռախոսների խմբակային օգտագործումը: Անհրաժեշտ է հերթով հեռաձայնել:

Եթե մինչև հակառակորդը 30կմ է, ունեք տեղական SIM քարտ և ցանցի ծածկույթը նորմալ է, բայց ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ հեռաձայնել, ապա, հավանաբար, դուք գտնվում եք թշնամու կեղծ բազային կայանի տարածքում: Այդպիսի կայանները հավաքում են ձեր հեռախոսի նույնացուցիչները (IMSI, IMEI)՝ հետագա տեղաշարժին հետևելու համար: Դրանից հետո ձեր հեռախոսին կարող են հայտվել կեղծ SMS-ներ: Այս դեպքում SIM քարտը պետք է փոխարինվի:

Եթե հակառակորդը գտնվում է 30 կմ հեռավորության վրա, ապա կարելի է քիչ թե շատ հանգիստ օգտագործել հեռախոսը, բայց այստեղ «վտանգը» հեռախոսով փոխանցվող տեղեկատվության անվերահսկելիությունն է: Մարտական շփման գծից նշված հեռավորության պարագայում անձնակազմը, որպես կանոն, անընդհատ «կախված է» հեռախոսից և դա անում է ամենուր՝ ծառայության կրման վայրերում, հրամանատարական կետերում, տեղաբաշխման վայրերում և այլուր:

Ընթրիքից հետո սովորաբար բոլորը սկսում են զանգահարել տուն: Այդ ժամանակ, ոմանց համար, միանում է «ամենաթողության ռեժիմը», որն էլ մթագնում է նրանց ուղեղը, և նրանք իրենց սիրելիներին պատմում են այն ամենը ինչ եղել է, կա և կլինի. ինչ են արել, ինչ են պլանավորել, որտեղ են գտնվում, ժամանել են ստուգողները, թե ոչ, հրամանատարը ստիպում է սափրվել թե ոչ՝ մի խոսքով, շատ ու շատ բազմաբովանդակ տեղեկություններ, որոնք հայտնվում են կանանց, մայրերի, աջակցության խմբերի չաթերում7, ինչը երբեմն խաղում է ոչ լավագույն դերը: Սակայն մի շարք դեպքերում, օրինակ, երբ ստորաբաժանման ցուցակները ոչնչացել էն այդպիսի արարքն արդարացված է, որովհետև շտաբը առանց ցուցակների չի կարող իմանալ «ով, որտեղ է գտնվում և ինչու»:

Այժմ «ստեղնավոր» հեռախոսների մասին: Ինչպես հայտնի է SIM քարտերով հեռախոսները միացնելուց հետո վերջիններս սկսում են որոնել մոտակա բազային կայանը՝ միանալու համար: Բոլոր բազային կայանները միավորված են խմբերի մեջ, և խմբին պատկանելը որոշվում է դրանց գտնվելու վայրով: Որպեսզի բազային կայանները նույնականացվեն, յուրաքանչյուր խմբին տրվում է եզակի համար: Այս բոլոր պարամետրերը միասին աշխատում են որպես եզակի նույնացուցիչներ բազային կայանի համար, որտեղ գրանցված և աշխատում է շարժական սարքը: Հենց այս պարամետրերով է, որ փոխարկման կենտրոնը ընտրում է ճիշտ ուղղությունը՝ ձեր կողմը զանգ ուղարկելու համար, հակառակ դեպքում ձեզ գտնելու աշխատանքները հնարավոր կլինի միայն հազարավոր բազային կայաններում փնտրտուքի միջոցով, ինչը գործանականում անիմաստ է։

Հեռախոսի տեղադրության տվյալները թարմացվում են կանոնավոր պարբերականությամբ, ինչպես նաև, եթե այն շարժվում է բազային կայանների միջև: Ամբողջ ծածկույթի շրջանը բաժանված է խորշերի (ячейки), որոնք նման են բջիջների (соты): Յուրաքանչյուր բջիջ սպասարկվում է մեկ կամ մի քանի կապի աշտարակներով: Որքան շատ աշտարակներ կան տարածքում, այնքան ավելի ճշգրիտ է որոշվում գտնվելու վայրը:

Ստեղնավոր հեռախոսները մշտապես կապված են որևէ կայանին, ուստի բջջայինից կատարված զանգը կարելի է հեշտությամբ հետևել և լսել: Իսկ զրույցի մանրուքներից հնարավոր է ընդհանուր պատկեր ձևավորել: Սա հատկապես լավ է, եթե որոշակի վայրում հայտնվել են այլ քաղաքի (և նույնիսկ արտասահմանյան) համարներով բազմաթիվ բաժանորդներ: Ակնհայտ է, որ եկվորները ցրվել են տեղաբաշխման վայրում և հեռախոսով ինչ-որ բան են խոսում։

Պետք չէ ամբողջությամբ հրաժարվել ստեղնավոր սովորական հեռախոսներից, պարզապես պետք է հաշվի առնել բջջային կապի ստանդարտների առանձնահատկությունները: Եվ, իհարկե, SIM քարտը պետք է լինի տեղական: Մի կողմից, ոչ տեղական SIM-ը, որը փորձելու է միանալ տեղական բազային կայանին, հարցեր կառաջացնի: Մյուս կողմից, ձեր հեռախոսահամարն իմանալն ու սեփականատիրոջը ճանաչելը դժվար չէ: Դա արվում է ոչ միայն խորամանկ ծրագրերի, այլև էժան Telegram բոտերի8, այսպես կոչված «Աստծո աչքը»9 կամ «Get Contact»10 հավելվածի օգնությամբ։

Եվ, իհարկե, պետք չէ անտեսել տարածված, մատչելի գին ունեցող և ցանկացած չափսի ռադիալիքների մեկուսիչ պատյանների մասին, որոնք ձեր հեռախոսները անտեսանելի կդարձնեն:

Ամփոփենք. գաջեթների օգտակարության կամ վտանգի աստիճանը որոշվում է դրանց օգտագործման հմտության աստիճանով՝ անվտանգության կանոնների պահպանմամբ, չափավորությամբ և տեղեկացվածությամբ:


___________
  1. Մեսենջերը (անգլ.՝ messenger — ցրիչ, սուրհանդակ) տեքստային հաղորդագրությունների, աուդիո ձայնագրությունների, լուսանկարների և այլ մուլտիմեդիա ակնթարթային փոխանակման ծրագիր է: Հավելվածները տեղադրվում են համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի վրա և աշխատում են ինտերնետի միջոցով։
    Почему мессенджеры стали популярнее соцсетей и какое будущее их ждет
  2. Սմարթֆոնը գործող բջջային հեռախոս է, որն ունի ավելի լայն հնարավորություններ քան միջին դասի հեռախոսները: Սմարթֆոնների ամենակարևոր հատկություններից է սարքի վրա անհրաժեշտ ծրագրեր տեղադրելու հնարավորությունը ի տարբերություն սովորական հեռախոսների:
    Սմարթֆոն
  3. Անդրոիդը օպերացիոն համակարգ է սմարթֆոնների, պլանշետների, էլեկտրոնային ընթերցիչների և այլ հարմարանքների համար. Հիմնվել է Լինուքս միջուկի վրա։ Աշխատում է Սամսունգ Գալաքսիի, Google Nexus-ի, Google Glass-ի, և մի շարք այլ սմարթֆոնների վրա։
    Անդրոիդ
  4. Գաջեթ (անգլ.՝ gadget՝ հարմարվողականություն, սարք, զարդարանք), մեխանիկական փոքրիկ սարք, որը նախատեսված է կյանքը հեշտացնելու և ավելի լավը դարձնելու համար:
    Գաջեթ
  5. Գեոլոկացիան անձի կամ էլեկտրոնային սարքավորման հետքի ճշգրիտ տեղորոշման գործընթացն է: Գեոլոկացիայի շնորհիվ մենք կարող ենք տեղեկանալ կարևոր օբյեկտների կոորդինատները կամ դրանց վերաբերող զարգացումները, օրինակ՝ վերապատրաստման ճամբարները, զինված ուժերի տեղաշարժերը, լանդշաֆտի փոփոխությունը և այլն: Այս նպատակով մենք օգտագործում ենք համընդհանուր հասանելի բաց տվյալներով աշխատող արբանյակային գործիքները՝ Google Earth-ը, Wikimedia-ն և մյուսները:
    Գեոլոկացիա
  6. Անցանց քարտեզները հիանալի լուծում են, երբ դուք անընդհատ մուտք չունեք ինտերնետ, կամ եթե այդ ինտերնետից օգտվելը բավականին թանկ է:
    Что такое офлайн карта
  7. Չաթը (անգլ. ՝ Chat "զրուցել") համակարգչային ցանցի միջոցով իրական ժամանակի ռեժիմում հաղորդագրությունների փոխանակման միջոց է, ինչպես նաև ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս կազմակերպել նման հաղորդակցություն։ Հատկանշական առանձնահատկությունը իրական ժամանակում կամ դրան մոտ հաղորդակցությունն է, որը տարբերակում է զրույցը ֆորումներից և հաղորդակցության այլ «դանդաղ» միջոցներից: Չաթը սովորաբար վերաբերում է խմբային հաղորդակցությանը:
    Чат
  8. Բոտը («ռոբոտ» բառի հակիրճ ձևը) ավտոմատացված ծրագիր-գործընթաց է: Բոտերը աշխատում են ցանցերում, հատկապես ինտերնետում, և կարող են փոխազդել այլ համակարգերի կամ օգտագործողների հետ: Նրանք կարող են կատարել բազմաթիվ գործառույթներ՝ խմբագրել տեքստերը, չափավոր խոսակցությունները, պատասխանել հարցերին, նամակներ ուղարկել և այլն: Բոտերը կարող են օգտագործվել նաև չարամիտ առաջադրանքներ կատարելու համար, որոնք կարող են տարբեր լինել ՝ կիբերհարձակումներից, կեղծիքներ, գողություններ, սպամեր և վիրուսներ տարածող: Այդ պատճառով բոտերի օգտագործումը պահանջում է որոշակի ծրագրային և էթիկական սահմանների սահմանում:
    Բոտ
  9. «Աստծո աչք» հավեվածը (ռուս.՝ Глаз Бога), ռուսական հարթակ է, որը մասնագիտացած է տեղեկատվական անվտանգության լուծումներ և ծառայություններ տրամադրելու և մեծ տվյալների վերլուծության համար ծրագրային ապահովման մշակման գործում[։ Աստծո աչք բոտը, հիմնված է Telegram-ի միջպլատֆորմային մեսենջերի վրա, որը մասնագիտացած է բաց աղբյուրներից մեծ տվյալների վերլուծության և համակարգման մեջ՝ սոցիալական ցանցեր, մեսենջերներ, որոնման համակարգեր, կայքեր, հավելվածներ և այլն։ Բոտի շրջանակներում օգտատերը կարող է փնտրել տարբեր ուղղություններով և տեղեկատվություն ստանալ անհատի, կազմակերպության, մեքենայի, էլ. փոստի կամ հեռախոսահամարի մասին։ Բոտը լայն տարածում գտավ, այդ թվում՝ գործարքներ կատարելուց առաջ գործընկերներին ստուգելու, ինչպես նաև տարբեր հանցագործությունների բացահայտման համար։
    Глаз Бога
  10. «Get Contact»-ը բջջային հավելված է, որը նախատեսված է ցույց տալու ձեզ զանգահարողի անունը, նույնիսկ եթե այդ անձը ձեր հեռախոսի գրքում չկա: Այսինքն, եթե ինչ-որ մեկը զանգում է ձեզ անհայտ հեռախոսահամարից, ապա հավելվածը պետք է ճանաչի այս համարը և ցույց տա զանգահարողի անունը:
    Что такое «Get Contact»?



Հրապարակվել է 04/05/23
Թարմացվել է 05/05/23