ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴՈԿՏՐԻՆԻՑ

Ժամանակն է ազատվել միջնորդից

Բրյուս Գուդմունդսոն, Հուլիսի 20, 2023
History Trumps Doctrine

Մոտ հարյուր տարի է ինչ զինվորականները կիրառում են «Դոկտրին» բառը պաշտոնապես հաստատված ձեռնարկների համար, որոնցում նկարագրվում էին ակտիվ ծառայության ժամանակ իրականացման համար նախատեսվող գործողությունների տեսակները: Այս ձեռնարկները որոշվում էին տերմինները, սահմանում էին կանոնները և բացատրում էին տեխնիկան: Այնուամենայնիվ, դրանք հիմնականում ներկայացնում էին տարբեր ռազմական գործողությունների իդեալական տարբերակներ՝ լինի դա տարածքի մի հատվածի պաշտպանություն, գետանցում, թե բլրի գրավում:

Այս տարբերակները կազմելիս դոկտրինի հեղինակներն ապավինում էին երկու բոլորովին տարբեր աղբյուրների՝ փորձին և երևակայությանը: Մեծ փոփոխությունների ժամանակ զինվորական արհեստի գործիքների՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների նկատառումը գերակայում են փորձը: Եվ հակառակը, պատերազմից հետո կանոնադրությունների հեղինակները ձգտում են ամփոփել մարտի դաշտում նոր քաղած դասերը։

1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, ԱՄՆ բանակը ընդունեց այնպիսի նորույթներ, ինչպիսիք են դյուրատար ռադիոկայանները, ինքնաձիգ հրացանները, հակատանկային հրացանները և չորս անիվների շարժաբերությամբ մեքենաները: Քանի որ ամերիկացի զինվորներն այս առարկաներից որևէ մեկի վարման հետ առնչված քիչ կամ բացակայող փորձ ունեին, չխոսելով դրանցով հագեցած կազմավորումների մասին, դոկտրինալ փաստաթղթերի հեղինակները հայտնվեցին Ժյուլ Վեռնի տեղում՝ անծանոթ սարքերի կիրառաման (օգտագործման) մասին հյուսելով սպեկուլյատիվ մտացածին պատմություններ:

Մի քանի տարի անց ավելի փորձառու սպաները գրեցին այլ տեսակի դոկտրին։ Ազատվելով երևակայությանն ապավինելու անհրաժեշտությունից, նրանք համակարգեցին մարտի դաշտում քաղած դասերը՝ ամենաբնորոշ և ծանոթ դրվագները վերածելով կանոնների: Նույնը տեղի ունեցավ Կորեական պատերազմից հետո, կամ ավելի ճիշտ՝ կորեական պատերազմի փուլում, որը ռազմաճակատների կայունության շնորհիվ նպաստեց գրառումների իրականացման համար։

Այս կարգի կանոնադրությունները մեծ դեր խաղացին այն դասընթացներում, որոնք ես հաճախել եմ 1982 թվականին, երբ ես երիտասարդ (և, խոստովանում եմ, որ սարսափելի խիզախ) ծովային լեյտենանտ էի: Այս կանոնադրությունների վրա հիմնված դասախոսություններն ինձ սովորեցրին գնդացիրները տեղադրել բլուրների և լեռնաշղթաների առջևի լանջերին՝ դրանով իսկ ապահովելով նրանց բալիստիկ բնութագրերին արժանի գնդակոծման դաշտեր: Ավաղ, ոչ ձեռնարկների հեղինակները, և ոչ էլ ուսուցիչները չհիշատակեցին, թե ինչ հեշտությամբ թշնամու հրետանին կարող էր ոչնչացնել այս նույն գնդացիրները:

Այս հետաքրքրաշարժ բացակայությունն ուղղակիորեն բխում էր պատերազմից քաղված փորձից, որի ընթացքում ընկերներ Ստալինի, Մաոյի և Կիմ Իր Սենի կողմնակիցներն ավելի մեծ տրամաչափի զինամթերքի պակաս ունեին: Այնուամենայնիվ, տողատակում (եթե ոչ հիմնական տեքստում) այս պարզ կետը նշելու փոխարեն, կանոնադրության ստեղծողները և ուսուցիչները որոշակի դեպքի հարմարեցումը վերածեցին համապարփակ տեսության:

Փորձի մասին խորհելն ինձ ստիպեց մտածել, որ որոշակի դեպքերից դասեր քաղելու փոխարեն, պաշտոնապես հաստատված մարտավարության մասին աշխատությունների հեղինակները պետք է սահմանափակվեն քննարկվող իրադարձությունների վերաբերյալ մանրամասն հաշվետվություններ տրամադրելով: Հենց այսպես ընթերցողը կկարողանա գնահատել առաջադրանքների կատարման համար դիտարկվող մեթոդները կոնկրետ իրավիճակների համատեքստում:


Հրապարակվել է 21/08/23
Թարմացվել է 20/08/23