ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Մարտական պայմաններում անընդհատ ֆիզիկական ակտիվությունը, սթրեսը և բուն միջավայրը բավականին հյուծիչ են օրգանիզմի համար։ Ուստի, ցանկացած առիթի դեպքում, մարմինը պետք է հանգստանա, իսկ պատշաճ հանգստի համար` անձնական հիգիենան պետք է ապահովված լինի, այլապես առողջական խնդիրները բացասաբար կանդրադառնան ձեր մարտունակությանը։
Անտեսելով հիգիենաի պատշաճ պահպանումը կստեղծեք բազմաթիվ լրացուցիչ խնդիրներ, որոնք կխթանեն առողջության վատթարացմանը՝ սննդային թունավորումներ, սնկային հիվանդություններ, ոչլոտություն և նմանատիպ այլ «հմայնքներ»։ Ձեր ինքնազգացողականությունը՝ ներառյալ հոգեհուզականը մեծապես կախված է ձեր մարմնի մաքրությունից:
Կարճ ասած՝ ոչ մարտական վնասվածքներից մարտունակությունը կորցնելու վտանգը հիգիենայի սովորական բացակայությունն է: Մի մոռացեք անձնական հիգիենայի մասին, և ավելի երկար կապրեք և կպայքարեք։ Եվ հիշեք, որ չհետևելով Ձեզ՛ դուք ոչ միայն վտանգում եք ձեր, այլև ձեզ շրջապատողների կյանքը։
Ատամները, ոտքերը, և իհարկե «5-րդ կետ»-ը մարմնի այն մասերն են, որոնք միշտ պետք է լինեն մաքուր և խնամված: Եթե բաց թողնեք դրանցից որևէ մեկը, ձեր աշխատունակությունը կհավասարվի զրոյի:
- Ատամի ցավը անմիջապես հարվածում է ձեր նյարդերին, և, հետևաբար, կարիք չկա բացատրելու, որ դուք այլևս մարտիկ չեք։ Պետք է ընտելանաք այն փաստին, որ միշտ պետք է մաքրեք ատամները՝ առանց շեղվելու ձեր հիմնական «գործից»։
- Եթե վնասել եք ձեր ոտնաթաթը, նշանակում է, որ դուք այլևս մարտիկ չեք:
- «5-րդ կետ»-ում հիգիենայի բացակայությունը նպաստում է թութքի և այլ լուրջ հիվանդությունների զարգացմանը։ Պարբերաբար լվացվեք ջրով, կամ սրբվեք հակամանրէային անձեռոցիկով... Ձեզ հետ միշտ ունեցեք պահեստային փոխնորդ վարտիք։
- օճառ (ցանկալի է հակամանրէային) դեմքը, ձեռքերը և մարմինը լվանալու համար։ Այն պետք է պահել պլաստիկ օճառամանում,
- հիգիենիկ շրթներկ, վազելին, հակաալերգիկ քսուկ՝ շուրթերը և մարմնի բաց մասերը քամուց չորանալուց և ճաքելուց պաշտպանելու համար։
- սփրեյ/քսուկ մոծակների և տզերի դեմ, քսուկներ և փոշիներ ոտքերի խնամքի համար,
- ատամի խոզանակ, որը նույնպես պետք է պահվի առանձին պլաստիկ տարայում, ատամի մածուկ, ըստ ձեր հայեցողության,
- սափրվելու պարագաներ, դեմքի խնամքի միջոցներ,
- եղունգ կտրիչ,
- սրբիչ դեմքի և մարմնի համար: Ցանկալի է լինեն մանրաթելային (микрофибра), քանի որ դրանք ջրակլանիչ են և արագ չորացող,
- փոխնորդ փաթեթներ, որոնք կներառեն շապիկ, վարտիք, գուլպա:
Հարկ է նշել, որ ջրի անբավարարությունը լինելու է հաճախակի: Նման դեպքերում ձեզ համար օգնական կլինեն թաց անձեռոցիկները, հակամանրէային և սպիրտ պարունակող անձեռոցիկները, զուգարանի թաց անձեռոցիկները։
Լոգանքի պարագաները կարող եք լրացնել ձեր հայեցողությամբ՝ հաշվի առնելով ուսապարկի ծանրաբեռնվածությունը։ Եթե լոգանք ընդունելու հնարավորություն չունեք, ապա պարբերաբար սրբեք մարմինը նախապես խոնավացրած սրբիչով կամ շապիկով։
Մի անտեսեք ոտքերի և ձեռքերի եղունգների մշակումը...
Երբեք մի ծուլացեք սննդի հետ շփվելուց առաջ և բնական կարիքները հոգալուց հետո լվանալ ձեռքերը: Ջրի սակավության դեպքում շատ կեղտոտ ձեռքերը կարելի է մաքրել հողով շփելով, այնուհետև լվանալ նվազագույն քանակությամբ ջրով, կամ սրբել խոնավ անձեռոցիկով։
Կարևոր է, որ ոտքերը մշտապես մաքուր լինեն, շնչեն և չոր լինեն, ուստի ձեզ անհրաժեշտ են որակյալ կոշիկներ և գուլպաներ: Եթե ոտքերը լվանալու ջուր չկա, կարող եք օգտվել տարբեր այլ միջոցներից. թաց անձեռոցիկներից, հիգենիկ քսուկներից և փոշիներից։
Չափազանց կարևոր է ներքնազգեստի պարբերական փոխելը: Նախապես պատրաստեք փոխնորդ փաթեթներ (Ranger roll), որոնք կներառեն շապիկ, վարտիք, գուլպա:
Օգտվեք միայն լվացված և/կամ ջերմային մշակված սննդամթերքից: Երբեք մի ծուլացեք սնվելուց անմիջապես հետո լվանալ սպասքը։ Սա անտեսելով՝ դուք նպաստում եք մանրէների արագ բազմացմանը և տարածմանը։
Հրապարակվել է 04/08/24