ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ԿԱՐՍԻ ԱՆԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ, ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
(Դասեր ապագայի համար)


«Ռազմական պատմություն» շարքից ձեզ ենք ներկայացնում, 2007 թվականին «Ռազմավարության և անվտանգության հարցեր» ժողովածույում հրապարակված, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Յազընճյանի «Կարսի անկման բուն պատճառները (1920թ.)» պատմագիտական աշխատության ամփոփ շարադրանքը, որը նախատեսված է ոչ միայն ընթերցողների լայն շրջանակի, այլև օգտակար է զինված ուժերի սպաների և գեներալների համար:

Այս աշխատությունում հեղինակը հարցադրում է, թե ի՞նչ պատահեց «…որ հօգուտ հայերի բանակի թվակազմի և ռազմամթերքի բազմապատիկ գերազանցության պայմաններում, մի քանի ժամվա ընթացքում, «առանց կռվի» թշնամուն անցավ ամրությունների բազմաշարք համակարգ ունեցող մի բերդաքաղաք՝ իր ավելի քան 700 թնդանոթներով և անհաշվելի այլ ռազմամթերքով …ավելի քան 120 սպաներով, այդ թվում երեք գեներալ (Արարատյան, Փիրումյան, Ղազարյան) և մեկ նախարար (Բաբալյան)»:

Գ. Յազընճյանը վերլուծելով բոլոր պատճառները եզրակացնում է, որ Կարսի անկումն ու կործանումը անխուսափելի հետևանքն էր ոչ թե արտաքին պատճառների, այլ հենց հայ հասարակության մեջ (ներառյալ բանակում) տարածված գաղափարական և բարոյահոգեբանական անկումային վիճակի ու հասարակական այլասերված հարաբերությունների:

Ամբողջական նյութը՝ KARS.pdf




Հրապարակվել է 20/02/24
Թարմացվել է 20/02/24