ԴԱՆԴԱՂԱՇԱՐԺ ԱԹՍ-ՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՇԱՐԱԿԱՐԳՎԱԾ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Դանդաղաշարժ ԱԹՍ-ները, որպես կանոն, հագեցած են մխոցային շարժիչներով և ներկայացնում են ժամանակակից հարձակողական ռազմավարության առանցքային տարր, քանզի ունեն յուրահատուկ բնութագրերի համադրություն՝ երկար ժամանակ օդում մնալ (endurance), երկար հեռավորություններում գործել, զգալի բեռնվածություն և, որ ամենակարևորն է, ցածր ինքնարժեք։ Հենց այս որակներն են թույլ տալիս դրանք արդյունավետ կիրառել շարակարգված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հաղթահարման համար։ Ի տարբերություն արագընթաց ռեակտիվ սարքերի, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանության ճեղքման համար, դանդաղաշարժ ԱԹՍ-ները հիմնականում օգտագործում են այլ մեթոդներ՝ քողարկում, զանգվածային հարձակում, մանևրում և հոգեբանական ազդեցություն: Նրանց հիմնական ուժը կայանում է ոչ թե արագության այլ ռազմական թատերաբեմում երկար ժամանակ ներկա գտնվելու ունակության մեջ՝ ստեղծելով քաոս և ծանրաբեռնելով պաշտպանական համակարգերը։Ամբողջական նյութը՝ LOW-SPEED-UAV_am.PDF
Հրապարակվել է 08/03/26
