ԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Մաս I. Գիշերային մարտական գործողություններ
Այս ուղեցույցը նախատեսված է համազորային զորքերի զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարներին օգնելու համար: Հրատարակության դրույթները (առաջարկությունները) բացատրում և մանրամասնում են գիշերային մարտերի մարտավարական հնարքները և այն հաջողությամբ վարելու կարողությունը տարբեր իրավիճակներում:
Գիշերային ժամերին և սահմանափակ տեսանելիության պայմաններում զգալիորեն սահմանափակվում է դիտարկման օբյեկտների հայտնաբերման տեսանելիությունն ու տիրույթը, նվազում է օբյեկտների գունային ընկալումը և կազմաձևը գնահատելու հնարավորությունները, բարդանում է տեղաշարժը և կողմնորոշումը, վատթարանում է փոխգործակցության և մարտական գործողությունների կառավարման միջոցառումների իրականացման պայմանները, նվազում է զենքի մեծ մասի կիրառման արդյունավետությունը:
Սակայն գիշերը չի կարող հանդիսանալ գործողությունների ակտիվության նվազման պատճառ։ Ընդհակառակը, սահմանափակ տեսանելիության պայմանները պետք է օգտագործվեն հետագա ջանքերի կառուցման համար: Գիշերը մարտական գործողությունների շարունակական վարումը դառնում է օբյեկտիվ անհրաժեշտություն, իսկ գիշերային գործողությունները՝ զորքերի սովորական գործողություններ: Հետևաբար, ստորաբաժանումները պետք է սովորեն մարտական առաջդրանքները կատարել նաև գիշերը և սահմանափակ տեսանելիության պայմաններում, ինչպես դա իրականացվում է ցերեկը (լուսավոր պայմաններում)։
Ամբողջական նյութը՝ NIGHT-ACTION_arm.PDF
Հրապարակվել է 07/12/25
