ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԶԱՎԹԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ  /  ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Կազմեց պահեստի փոխգնդապետ Ա.Ամիրզադյանը, ՊաՀԱԿ



Մարդկային և նյութական կորուստներով հագեցած պատերազմի սպառնալիքի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում լուծել զավթած տարածքներում զինված պայքարը շարունակելու հիմնախնդիրը։

Կարելի է ենթադրել, որ հնարավոր են իրավիճակներ, երբ ստիպված լինենք հակառակորդին զիջել երկրի տարածքի մի մասը: Բանակը կարող է պարտություն կրել, սակայն անհրաժեշտ է, որպեսզի նրա զգալի մասը կարողանա երկար և համառ դիմադրություն ցույց տալ հակառակորդին։

Ենթադրենք, որ հակառակորդը զավթել է քաղաքը։ Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում աշխատողը, ձեռներեցը, քաղծառայողը, տնային տնտեսուհին և հատկապես բանակի անձնակազմը։ Հավանաբար, տեսնելով դիմադրության ցանկացած անհույսություն՝ նա ցած կշպրտի զենքը և խոնարհաբար կսպասի իր ապագա ճակատագրի որոշմանը կամ էլ ծառայության կանցնի թշնամուն։ Շատ հարցեր են ծագում, բայց որտեղի՞ց կարող ենք գտնել պատասխանները։ Ակնհայտ է մի բան՝ թշնամին անողոք է, նա առանց վարանելու կոչնչացնի (եթե դա համապատասխանում է իր շահերին) տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդկանց։ Բնակչությանը նվազագույնը սպասվում է տեղահանություն: Պատմության դառը փորձը սովորեցնում է, որ հակառակորդը ցանկացած պահի կարող է սկսել պարտվածների զանգվածային ոչնչացումը:

Ի՞նչ անել, եթե հակառակորդն այնուամենայնիվ զավթել է տարածքը: Պաշտպանվեք մինչև վերջ: Ողջ բնակչությունը պետք է դիմադրի: Հակառակորդը գրավյալ տարածքում չպետք է իրեն հանգիստ զգա: Անհրաժեշտ է վնասել նրան, որտեղ հնարավոր է:

Սույն ուղեցույցի նպատակն է նախապատրաստել բնակչությանը զինված պայքարի։ Պատերազմի ժամանակ զինված դիմադրությունը հիմնականում կապահովվի բանակը, բայց մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որպեսզի բանակը պահպանի իր մարտունակությունը։ Սա պետք է լավ հասկանա երկրի ողջ բնակչությունը։

Միևնուն ժամանակ այս ուղեցույցը զինված դիմադրություն կազմակերպելու վերաբերյալ տալիս է միայն ընդհանուր դրույթներ: Հաջող գործողությունների համար, բացի այդ, պետք է լավ իմանանք մարտավարությունն ու ռազմական տեխնիկան: Սխալ պատկերացումներն ու անբավարար նախապատրաստությունը կհանգեցնեն միայն ավելորդ կորուստների։

Ամբողջական նյութը՝ ENEMY-OCCUPIED TERRITORY-1_arm.pdf




Հրապարակվել է 06/11/23
Թարմացվել է 01/12/23