ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
«Պատերազմի փիլիսոփայություն» շարքից ձեզ ենք ներկայացնում Առաջին աշխարհամարտի մասնակից, ցարական բանակի գնդապետ, Ա.Լ.Մարիյուշկինի (1877-1946) «Հիշի´ր պատերազմը» ռազմափիլիսոփայական ակնարը, որտեղ հեղինակն անդրադառնալով մի շարք թեմաների լուսաբանմանը, ինչպիսիք են «Ժամանակակից և ապագա պատերազմները», «Բանակաշինության և բարեփոխումների հիմնախնդիրները», «Պատերազմի պատրաստականությունը որպես խաղաղության գրավական» և այլն, առանձնակի շեշտում է պացիֆիզմի վտանգավորությունը:Ընդհանուր առմամբ առաջարկվող շարադրանքը շոշափում է այն որոշ հարցերը, որոնք մեծ պատերազմի հետևանք են և որոնց անխուսափելիորեն պետք է բախվենք ապագայում։ Անկախ նրանից, թե այդ ապագան կգա վաղը, թե կգա միայն տասնյակ տարիներ անց, իրավիճակը դրանից ամենևին էլ չի փոխվի։
Պատերազմի և խաղաղության հարցերում ամենակարևորը՝ մշտական պատրաստականությունն է, որը չափվում է ոչ միայն բանակի պատրաստականությամբ, այլև ժողովրդի, ամբողջ երկրի պատրաստականությամբ:
Նոր բացահայտումների հավակնություն չունենալով հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուր ժողովրդի ճակատագիրը որոշվում է միայն նրա զինված ուժերի հզորությամբ և բանակի հանդեպ հարգանքով:
Եվ այս հարգանքն ապացուցվում է իրական գործերով, այլ ոչ թե դատարկաբանությամբ և կենացներով:
Ամբողջական նյութը՝ PEACE_arm.pdf
Հրապարակվել է 25/09/23
