ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՈՐՈՇ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
(Մաս I. Հանդերձանք)

Ժամանակակից պատերազմը բավականին դաժան գործողություն է, որտեղ չկան կանոններ և գերզգայություններ։ Բայց եթե արդեն մասնակցում եք, ապա պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու մոբիլիզացնել ամբողջ ուժերը։

Առաջին մասում թվարկվելու է այն անհրաժեշտ հանդերձանքը, որը տարանջատված է ըստ շարակարգերի։ Այստեղ արժե հաշվի առնել, որ դրանք կարող են փոփոխվել՝ կախված տարվա եղանակից, մարտիկի մասնագիտությունից (ինչպես նաև կիրառման տարածքից), և, հետևաբար, մարտիկը պետք է ինքնուրույն որոշի, թե ինչն է իրեն անհրաժեշտ կամ ավելորդ:

Մենք բոլորս գիտենք, որ հանդերձանքը էժան չէ և ունի իր սեփական ռեսուրսը (պարբերաբար պետք է փոխարինվի և թարմացվի), ուստի խորհուրդ է տրվում գնել ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար։ Մարդիկ, ովքեր սիրում են խնայել, պետք է հիշեն, որ «Ժլատը վճարում է երկու անգամ, հիմարը՝ երեք, իսկ լոխը (лох) միշտ է վճարում», և որպեսզի ժլատի տեղում չլինեք, արժե գնել բարձրորակ հանդերձանք, հակառակ դեպքում կարող եք վերածվել լոխի և մի օր վճարել կյանքով։

Երկրորդ մասը նվիրված կլինի ջոկի մարտակարգի վերաբեյալ խորհուրդներին, երրորդը՝ մարտի դաշտում տեղաշարժմանն ու «զույգով» աշխատանքին, չորրորդը՝ հարձակմանն ու պաշտպանությանը, և վերջում խորհուրդներ կտանք հակառակորդի հանկարծակի կրակի տակ հայտվելու գործողությունների վերաբերյալ:


Ամբողջական նյութը՝ PRACTICAL ADVICES_arm.pdf




Հրապարակվել է 25/05/25
Թարմացվել է 24/05/25