ՓՈՔՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ
Կոգտին Ալեքսեյ
գնդապետ
Շայդուրով Գեորգի
տ.գ.դ. ՌՈւԿ ՌԻԻ Սիբիրի դաշնային համալսարան
Ժամանակակից ԱԹՍ-ների անվիճելի առավելությունները հանգեցրել են դրանց ինտենսիվ զարգացմանը և զանգվածային կիրառմանը ՆԱՏՕ-ի առաջատար երկրներում։
Առանձին-առանձին, արժե ուշադրություն դարձնել այսպես կոչված մուլտի-կոպտերների՝ առանց հարթակների միկրո և մինի ԱԹՍ-ների բազմառոտոր համակարգերի լայն տարածմանը:
Սպառազինությունում գտնվող միկրո և մինի ԱԹՍ-ների վերլուծությունը ցույց է տալիս, որ ներքին այրման շարժիչներով գործող ուժային կայանքների կիրառումն առավել արդյունավետ է քան օդային պտուտակներով առանց կոլեկտորի էլեկտրական շարժիչներով ԱԹՍ-ներինը: Նրանց շահագործման հեշտությունը, բարձր հուսալիությունը և ցածր արժեքը որոշիչ գործոն է դարձել ԱԹՍ արտադրողների համար: Տարբեր մոդիֆիկացիաների ռեակտիվ շարժիչների օգտագործումը, իրենց կարճ ռեսուրսի, մեծ քանակությամբ վառելիքի սպառելու, քաշի և չափի պարամետրերի, ինչպես նաև միկրո և մինի-ԱԹՍ-ների դասի բարձր արժեքի պատճառով, պարզվեց, որ նպատակահարմար չէ կիրառման համար:
Հարկ է նշել, որ ԱԹՍ-ների թռիչքների տևողությունը մեծացնելու համար ակտիվորեն ներդրվում է էներգախնայող տեխնոլոգիաներ ։
Այսօրվա պայմաններում լուրջ խնդիր է դարձել տարբեր նշանակության փոքրածավալ ԱԹՍ-ների կիրառման դեպքում դրանց հայտնաբերումն ու ոչնչացումը։ Թվարկենք այն միկրո և մինի ԱԹՍ-ների հատկությունները, որոնք առավելագույն դժվարություններ են առաջացնում սպառազիությունում գտնվող ՌԼԿ-ների համար: Առաջին հերթին դա նրանց փոքր ցրման արդյունավետ մակերեսն (ՑԱՄ) է (0,1÷0,001 մ2), ծայրահեղ ցածր թռիչքային արագությունը (0÷50 մ/վ), թռիչքի ծայրահեղ ցածր բարձրությունը (10-ից 100 մ)՝ թռիչքի գաղտնիության համար տեղանքի կորությունների օգտագործումով, թռիչքի ավտոմատացված ծրագրային կառավարումը, զորքերի մարտակարգերում երկար ժամանակ գտնվելը (մինչև մեկ օր):
Այս դասի միկրո և մինի ԱԹՍ-ների հայտնաբերումը ցամաքային ՌԼԿ-ների միջոցով գրեթե անհնար է, նույնիսկ առանց խանգարման իրադրությունում անսահմանափակ ժամանակ կախման կամ արտացոլված ազդանշանում դոպլերյան հավելման ծայրահեղ ցածր նշանակության պատճառով: ԱԹՍ- ի առավելագույն ցածր թռիչքային բարձրությունը ՇԹԸ-ի (շարժվող թիրախների ընտրության) ռեժեկցիայի1 գոտում հանգեցնում է ԱԹՍ-ից ազդանշանի ամբողջական կորստի: Նրանց փոքր ՑԱՄ-ը (0,1÷0,001 մ2), օգտագործված ռադիոկլանիչ ծածկույթը և բարդ երկրաչափական ձևերը, լրացուցիչ պահանջներ են ներկայացնում ազդանշանի օպտիմալ մշակման համար:
Եզրակացությունն ակնհայտ է. ԱԹՍ-ների օգտագործումը զինված կազմավորումների բոլոր օղակներում, ինչպես նաև նրանց կողմից լուծվող խնդիրների շրջանակը՝ շարունակաբար ընդլայնվելու է։ Այս միտումը կշարունակվի առաջիկա տարիներին։ Այս առումով անհրաժեշտ է ընդունել միկրո և մինի հեռանկարային դասին պատկանող ԱԹՍ - ների հայտնաբերման մասնագիտացված ՌԼԿ-ների և կրակային խոցման միջոցների նախագծման ու մշակման ծրագիր։ 0,01 մ2 կամ դրանից պակաս ՑԱՄ ունեցող թիրախների հայտնաբերման ավանդական մոտեցումը չի լուծում խնդիրը: Ցամաքային հետախուզական կայանները, որպես կանոն, ունեն խիստ մասնագիտացված ուղղվածություն, մասնավորապես, նախատեսված են հակառակորդի հրետանու դիրքերի հետախուզման, սահմանների պաշտպանության համար՝ «մակաշերտում» աշխատելիս։
Առանձնացնելով ԱԹՍ-ների օդային պտուտակների ռոտացիայի հաճախության ներդաշնակությունները (արտացոլված ազդանշանի պարամետրային մոդուլյացիա) հոդվածի հեղինակները մի շարք լաբորատոր հետազոտություններ են անցկացրել ԱԹՍ-ների մոդելների ռադիոտեղորոշման հայտնաբերման ուղղությամբ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս ուղղությունը հեռանկարային2 է, որի համար հայտնագործության արտոնագիր են ստացել3:
___________
- Ռեժեկցիան ձայնային ազդանշանների բացակայությունն է՝ որպես որոշ տեսակի օբյեկտների արձագանք:
- Фомин А., Шайдуров Г. Энергетическая оценка параметров радиолокатора для обнаружения малых беспилотных летательных аппаратов по частоте вращения винта / Сборник тезисов 2-й Всероссийской научно-технической конференции «Системы связи и радионавигации». 2015. С. 186—189.
- Патент РФ 2622908 от 21.06.2017. Радиолокационный способ обнаружения летательных аппаратов.
___________
Հրապարակվել է 09/01/23
