ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
(Ավստրո-Պրուսական և Ֆրանս-Պրուսական պատերազմների օրինակով)
Ներկայումս աշխարհում տիրող ռազմաքաղաքական իրադրությունը, տարաբնույթ սպառնալիքները, տարբեր մասշտաբների և ինտենսիվությամբ ընթացող բազմաթիվ պատերազմները պետություններին ստիպում են լրջորեն մտահոգվել լայն ընկալմամբ իրենց անվտանգության ապահովման մասին, քանի որ անվտանգությունը յուրաքանչուր պետության գործունեության հիմքն է, իսկ դրա ապահովումը` պետության և ազգի գոյության ու գոյունակության կարևորագույն գործոնը: Անվտանգության ապահովման կարևոր պայմաններից է իր վրա զինված հարձակման հանկարծակիության բացառումը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պետության պաշտպանական համակարգը, նրա պետական-քաղաքական, տնտեսական, հոգևոր-բարոյական ներուժը բնակչությունն ու տարածքը մշտապես պատրաստ լինեն հետ մղելու ագրեսիան, գործեն գիտականորեն մշակված ու հստակ կերպով ձևակերպված իրատեսական պլաններով, այսինքն` պետությունը լիովին պատրաստ լինի պաշտպանությանը (պատերազմին):
Ամբողջական նյութը՝ STATE PREPARED_arm.PDF
Հրապարակվել է 18/01/26
