ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ  ՀԱՂԹԻ´Ր  ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ. «ԲԱԺԱՆԻՐ ԵՎ ՏԻՐԻՐ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 (Ռազմավարություն տասնյոթերորդ)

Երբ տեսնում եք հակառակորդին, մի՛ սարսափեք։ Սպառնալի տեսքից սարսա­փելու փոխարեն, փորձեք ուսումնասիրել թվացյալ ամբողջության բաղա­դրիչները։

Բաժանելով մասերի, սերմանելով տարաձայնություններ և ներքին հակա­սություններ, դուք կկարողանաք թուլացնել և հաղթահարել հակառակորդին, որը ձեզանից շատ ավելի հզոր է ուժով: Պլանավորելով հարձակումը, մշակեք ձեր հակառակորդներին, «լվացեք» նրանց ուղեղները, հրահրեք կոնֆլիկտ իրենց շարքերում: Ուսումնասիրեք կապերն ու միակցությունները, այն ամենը, ինչը մարդկանց միավորում է կոլեկտիվի մեջ կամ մի խումբ կապում է մյուսի հետ: Բաժանումը թուլացնում է, իսկ միացման տեղերը ամենաթույլ մասն են ցանկացած կառուցվածքում։ Հակառակորդի կամ ցանկացած դժվարության հետ առերեսվելիս մեծ խնդիրը վերածեք մի քանի փոքր խնդիրների, որոնց նկատմամբ հաղթանակը միանշանակ հնարավոր է:

Ամբողջական նյութը՝ STRATEGY-17_am.PDF


Հրապարակվել է 08/11/26

Թարմացվել է 08/11/26