ՀԱՐՎԱԾԻ´Ր ՑԱՎՈՏ ԿԵՏԵՐԻՆ. ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(Ռազմավարություն տասնվեցերորդ)
Յուրաքանչյուր մարդ ունի իր ուժի աղբյուրը, որը սնուցում և պահպանում է նրան: Ուսումնասիրեք ձեր թշնամուն՝ փորձելով պարզել, թե որտեղ է այդ աղբյուրը, ծանրության այդ կենտրոնը, որն ապահովում է ամբողջ կառուցվածքի կայունությունը: Այդպիսի կենտրոն կարող է լինել հարստությունը, ժողովրդականությունը, բարձր դիրքը, հաջող ռազմավարությունը: Այս կետին հասցված ճշգրիտ հարվածը կարող է ցավ և լուրջ տառապանք պատճառել: Պարզեք, թե ինչն է հատկապես թանկ հակառակորդի համար, որ նա փայփայում և պաշտպանում է, հենց այնտեղ պետք է հարվածել:
Ամբողջական նյութը՝ STRIKE POINT_am.PDF
Հրապարակվել է 06/09/26
