ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձեզ ենք ներկայացնում 2024 թվականի փետրվարին հրապարակված ԱՄՆ բանակի նախարարության շտաբի պետ, գեներալ Ռենդի Ա. Ջորջի ATP 7-100.1,С1 վերլուծական աշխատությունից հատված:

ATP 7-100.1, С1-ում նկարագրվում է ռուսական մարտավարությունը բանակի պատրաստման, մասնագիտական կրթության և առաջնորդության զարգացման գործընթացում: Այս փաստաթուղթը ATP 7-100 շարքի մի մասն է, որն ուսումնասիրում է ազգային ռազմական դոկտրինը՝ շեշտը դնելով ցամաքային ուժերի մարտավարական գործողությունների՝ հարձակողական, պաշտպանական և հարակից ոլորտներում տեղի ունեցած փոփոխություննրի վրա: Այլ հիմնարար թեմաներից են առաքելության կազմակերպումը, կարողությունները և ռազմական առաքելությունների հետ կապված սահմանափակումները, ինչպես նաև նպաստող գործառույթները: ATP 7-100.1-ը հիմք է տալիս հասկանալու, թե ինչպես են ռուսական ցամաքային ուժերը մտածում և գործում մարտավարական գործողություններում: Այս հրատարակությունը ներկայացնում է ֆունկցիոնալ մարտավարության բազմաթիվ օրինակներ դինամիկ օպերատիվ միջավայրում:

Այդուհանդերձ, ներկայացված փաստաթուղթը ունի ավելի քան մեկ տարվա վաղեմություն, ուստի, հաշվի առնելով մարտական գործողությունների արգընթաց զարգացումներն ու դրա հետ կապված մարտավարության փոփխու¬թյունները, անհրաժեշտ է որոշ վերապահումով մոտենալ շարադրանքին:

Ամբողջական նյութը՝ UA RUS TACTICS_arm




Հրապարակվել է 24/08/25
Թարմացվել է 23/08/25