ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՓՈՔՐԱՉԱՓ ԱԹՍ-ՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Ներկայումս անօդաչու ավիացիան թույլ է տալիս արդյունավետորեն խոցել հակառակորդի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան (ՍՌՏ), ռազմական օբյեկտներն ու կրիտիկական ենթակառուցվածքները, կրակային դիրքերը նպատականշելու համար հետախուզական միջոցներն ու տվյալների փոխանցումը: ՈՒստի արևմտյան առաջատար երկրների ռազմական ղեկավարությունը լուրջ մոտեցում է ցուցաբերում փոքրաչափ ԱԹՍ-ներին հակազդելու միջոցների զարգացմանը:
Հարկ է ընդգծել, որ ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցների զարգացումը հրատապ և կարևոր խնդիր է նաև ՀՀ ազգային անվտանգության ու պաշտպանունակության համար: ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառյալ տեխնիկական լուծումների կատարելագործում, ռազմավարական համակարգում և միջազգային համագործակցություն: Այս ոլորտի հետագա զարգացումը խոստանում է նոր տեխնոլոգիական առաջընթացներ և մարտահրավերներ, որոնք պահանջում են շարունակական հետազոտություն և զարգացում:

«Mantis», «Rapidfire» և «Centurion» արդյունավետ միջոցների կիրառումը փոքրաչափ ԱԹՍ-ների դեմ պայքարում

Փոքրաչափ սարքերի (նանո-, միկրո - և մինի) դեմ պայքարելու համար առավել հաճախ կիրառվում են հակազդման կինետիկ (կրակային խոցման) և ֆունկցիոնալ (ՌԷՊ միջոցների ու գերբարձր հաճախականության (ԳԲՀ) զենքի օգտագործման) միջոցները:

Ներկայումս արտասահմանյան 80 երկրներում արտադրվող ընկերությունների կողմից մշակվել են ավելի քան 600 տեսակի ԱԹՍ համալիրներ և դրանց հակազդման միջոցներ: Առավել արդյունավետ համակարգեր ունեն ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնց զինված ուժերի շահերից ելնելով՝ ԱԹՍ-ների հայտնաբերման ու չեզոքացման նախագծման, ստեղծման և արդիականացման ուղղությամբ իրականացվում են գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ (ԳՀՓԿԱ):

ԱԹՍ-ների հայտնաբերման համար օգտագործվում են, որպես կանոն, հեռագնա և մոտակա գործողությունների համալիրներ և կայաններ: Մինչև 30 կմ շառավղով գործի են դրվում ռադիոէլեկտրոնային հետախուզության (ՌԷՀ) միջոցները և ռադիոտեղորոշիչ կայանները (ՌՏԿ): ՌԷՀ համակարգերը թույլ են տալիս ընդհատել կառավարման ուղիներով փոխանցվող տվյալները, որոշել սարքերի և վերգետնյա կառավարման կայանների գտնվելու վայրը, իսկ ՌՏԿ-ները՝ որոնել և ուղեկցել շարժվող օդային օբյեկտները, ներառյալ ցածր արդյունավետ ցրման մակերես ունեցող օբյեկտները: ՌԷՀ համակարգերը կարող են օգտագործվել տարբեր ձևերով: Միջին և մոտ տարածություններում ԱԹՍ-ների նույնականացման և խոցման միջոցների ուղղորդման համար կարող են օգտագործվել օպտիկա-էլեկտրոնային և ակուստիկ հետախուզության միջոցներ:

Որպես սարքերի կինետիկ խոցում օգտագործվում են կրակային համակարգեր, որոնք ներառում են զենիթահրթիռային (ԶՀՀ) և զենիթահրետանային (ԶՀրՀ) համակարգեր, ԱԹՍ բռնիչ սարքեր, հակահրթիռային համակարգեր (ՀՀՀ), հրաձգային զենքեր և այլ միջոցներ։

Արևմտյան ռազմական մասնագետների գնահատմամբ՝ փոքրաչափ ցածր թռչող օդային թիրախների (ՕԹ) խոցման ամենաարդյունավետ և ունիվերսալ միջոցներն են 20-40մմ տրամաչափի «Mantis» և «Rapidfire» տիպի ԶՀրՀ-ները։ Նրանք ունեն թռչող օբյեկտների կալանման բավականաչափ հեռահարություն և կրակոցների ճշգրտություն՝ թիրախները պաշտպանելու և «արժեք/արդյունավետություն» չափանիշը բավարարելու համար:

ԶՀրՀ-ի հիմնական առավելությունները ԶՀՀ նկատմամբ հետևյալներն են.
  • անհամամատելի արագ է արձագանքման (2-4 վրկ) ժամանակ, որը որոշիչ է հանկարծակի հայտնվող օդային թիրախների վրա կրակելիս,
  • համեմատած զենիթային կառավարվող հրթիռների զինամթերքի, ԶՀրՀ-ն ունեն ցածր արժեք,
  • պարզ տեխնիկական սպասարկում,
  • ցամաքային թիրախները խոցելու ունակություն:
Սակայն, ԱԹՍ-ների զանգվածային կիրառման դեպքում (ԱԹՍ-ների «պարս»), ԶՀրՀ-ները և ԶՀՀ-ները կարող են սպառել զենիթային կառավարվող հրթիռների և ՀՕՊ ստորաբաժանումների հրետանային զինամթերքի ամբողջ մարտալրակազմը, ինչը կհանգեցնի այդ կրակային միջոցների վաղաժամ դուրսբերմանը մարտական գործողություններին հետագա մասնակցությունից:

«Mantis» զենիթահրետանային համալիր: Ավտոմատ թնդանոթ և RPS-42 ռադար
ԱՄՆ-ում «Lockheed-Martin» ընկերությունը մշակել է 2,3 կգ քաշով «MHTK» (Mini Hit-to-Kill) հակահրթիռային համակարգ, որն իրականացնում է նշանին ուղղակի հարված և խոցում է օդային թիրախները մինչև 3 կմ հեռավորության վրա: "Mml" բազմաֆունկցիոնալ արձակման սարքի վրա ՀՀՀ զինամթերքը կազմում է մինչև 60 միավոր (չորսական հրթիռ մեկ հաստիքային կոնտեյներում):

Գերմանիայում "Rheinmetall" ընկերության կողմից ԱԹՍ-ների և այլ ցածր թռչող ԱԹՍ-ների դեմ պայքարի համար մշակվել է «Mantis» զենիթահրետանային համալիրը: Այն ներառում է երկու հավաքածու՝ Mk1 և Mk2, որոնք տեղակայված են մարտավարական մեքենաների վրա և տարբերվում են օդային թիրախների հայտնաբերման, նույնականացման ու խոցման մի շարք հավաքածուների միջոցներով։

Սարքավորումը ներառում է՝ իրանի վրա տեղադրվող "Stinger" շարժական զենիթահրթիռային համալիրներ (ՇԶՀՀ); 35 մմ ավտոմատ թնդանոթ; 7,62 մմ գնդացիր; ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) կայան, օպտիկա-էլեկտրոնային դիտարկման կայան (ՕԷԿ), չորս RPS-42 ՌՏԿ, որոնք ապահովում են մինչև 15 կմ հեռավորությամբ փոքրաչափ թիրախների շրջանաձև դիտում, հայտնաբերում և ուղեկցում; կառավարման և կապի համակարգ:

Այս համակարգի առանձնահատկությունն է «AHEAD» 35 մմ կոտորակառումբի (шрапнель) օգտագործումը, որը, հատուկ սարքի միջոցով անցնելով փողանցքով, ավտոմատ կերպով ստանում է հրահանգ հեռահար պայթեցման համար:

Համակարգի գործողության հեռավորությունը կազմում է մինչև 4000 մ, մարտալրակազմը՝ 220 արկ, արագաձգությունը՝ 1000 կրակոց /րոպե: Թնդանոթը ներկառուցված է հեռակառավարվող մոդուլի մեջ, որի վրա տեղադրված են լազերային հեռաչափն ու հոլակակայունացված հարթակը (гиростабилизированная платформа)՝ կոմպակտ RPS-42 ՌՏԿ և օպտիկա-էլեկտրոնային համակարգը:

«Rapidfire» զենիթահրետանային համալիրը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) արտադրվում է Եվրոպական «Tallies» կոնցեռնի կողմից:

Այն նախատեսված է օրվա ցանկացած ժամին փոքրաչափ և ծայրահեղ ցածր բարձրություններում գործող թռչող սարքերի հարվածներից ստորաբաժանումներն ու օբյեկտները պաշտպանելու համար: ԶՀրՀ մարտկոցը ներառում է հրամանատարական կետ, «Ground Master-60» օդային թիրախների հայտնաբերման (ՕԹՀ) ՌՏԿ: Օդային թիրախների վրա կրակելու արդյունավետ հեռավորությունը 4 կմ է (ցամաքային թիրախներինը՝ 2 կմ), հրաձգության տեմպը՝ մոտ 200 կրակոց /րոպե: Բարձր կրակային հզորությունը և թիրախի խոցման արդյունավետությունը ձեռք է բերվում 40մմ զինամթերքի օգտագործման միջոցով, որոնք թիրախին ուղղված պայթեցման ժամանակ ձևավորում են 200 վոլֆրամյա խոցող տարրերից բաղկացած կոնաձև ամպ։

«Rapidfire» զենիթահրետանային համալիր
Ամերիկյան «Centurion» ԶՀրՀ («Raytheon» ընկերություն) նախատեսված է սահմանային ցածր բարձրությունների վրա թռչող օդային հարձակման միջոցների, այդ թվում՝ հրթիռների, հրետանային արկերի, ականանետային ականների և փոքրաչափ ԱԹՍ-ների խոցումից կարևոր օբյեկտների պաշտպանության համար։ Այն ներառում է՝ ՕԹՀ ՌՏԿ, օպտիկա-էլեկտրոնային կայան, 20մմ վեցփողանի թնդանոթ M61A1։

«Centurion» զենիթահրետանային համալիր
M61A1 թնդանոթի արագաձգությունը M-246 արկերով կազմում է մինչև 3000 կրակոց/րոպեում, իսկ M940 արկերով՝ 4500 կրակոց/րոպեում։ Զինամթերքը կարող է խոցել օբյեկտները մինչև 2000մ շառավղով: ԶՀրՀ-ի սարքավորումները տեղադրված են 10 տոննայանոց HEMTT A3 տիպի մեքենայի շասսիի վրա:

Սակայն կրակային միջոցների կիրառումը միշտ չէ, որ ընդունելի է, հատկապես «կրակոցի արժեք - ԱԹՍ-ի արժեք - արդյունավետություն» համեմատության մեջ:

Թռչող սարքերին ֆունկցիոնալ հակազդման համար օգտագործվում են ռադիոԷլեկտրոնային պայքարի համալիրները1, ինչպես նաև գերբարձր հաճախականության զենքը (ԳՀԿ-զենք):

ՌԷՊ մասնագիտացված համակարգերը նախատեսված են ժամանակին հայտնաբերելու, ուղեկցելու, նույնականացնելու և ռադիոէլեկտրոնային խոցման համար (ԱԹՍ-ի գործելու ունակության լրիվ կամ մասնակի (ժամանակավոր) կորուստի համար):

ՌԷՊ համալիրների հայտնաբերման ենթահամակարգը ներառում է՝ ՌԷՀ սարքավորում, որն իրականացնում է ԱԹՍ-ների ճառագայթման, վերգետնյա կառավարման կայանի տեղորոշում, ռադիոկառավարման և տվյալների փոխանցման ալիքների ազդանշանների վերլուծություն; ՌՏԿ, նախատեսված ԱԹՍ-ների շարժման պարամետրերի հայտնաբերման, ուղեկցման և որոշման համար; ՕԷԿ, որը լուծում է այդ սարքերի ուղեկցման և նույնականացման խնդիրները (մոտակա գոտում):

Հակազդման ենթահամակարգը ներառում է ռադիոէլեկտրոնային ճնշման (ՌԷՃ) սարքավորում, որն ապահովում է տվյալների փոխանցման և տիեզերական ռադիոնավիգացիոն համակարգերի (ՏՌՆՀ) ընդունող սարքերի կառավարման կապուղիների հաճախականության նշանառված ու արգելափակիչ խանգարումներ, ինչպես նաև նենգափոխում է ՏՌՆՀ ազդանշանները՝ կեղծով, որն էլ փոխում է ԱԹՍ-ի թռիչքի ուղին:

Ըստ տեղադրման հնարավորությունների՝ ԱԹՍ-ների հակազդման միջոցները լինում են ստացիոնար, շարժունակ և փոխադրելի:

Ստացիոնար համալիրներն ու հակազդման շարժունակ կայանները ներառում են ռադիոտեղորոշիչ և օպտիկա-էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչպես նաև ՌԷճ կայաններ: Համալիր ազդեցությունը թույլ է տալիս չեզոքացնել ԱԹՍ-ները օբյեկտից անվտանգ հեռավորության վրա ։

Հակառակորդի ԱԹՍ-ների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու միջոցը նրա կառավարման կապուղիներին, տվյալների փոխանցմանը և նավիգացիայի համակարգերին միջամտելն է «spoofing»-ի (անգլ.՝ փոխարինում) իրականացմամբ, ընդ որում աղավաղելով նավիգացիոն դաշտը հարյուրավոր մետրից մինչև 2 կմ հեռա-վորության վրա: Սակայն, այս մեթոդը ծախսատար է, քանի որ այն ապահովում է հակազդեցություն միայն սարքերի առանձին տեսակներին: Այսպես, նրանցից ոմանք պաշտպանված են ներթափանցումից և ունեն կրկնօրինակող իներցիոն ուղղորդման համակարգ:

Հայտնաբերման և հակազդման միջոցների համակցված կիրառում

Փոքրաչափ ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով արտասահմանյան առաջատար երկրների զինված ուժերում իրականացվում է հայտնաբերման և հակազդման միջոցների համակցված կիրառում:

ԱՄՆ-ում այդպիսի թռչող սարքերի, կառավարվող զինամթերքի և բարձր ճշգրտության հրթիռների խոցումից ռազմական և կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների համապարփակ պաշտպանությունը կազմակերպելու համար, 2021 թվականին ԱՄՆ ցամաքային զորքերի ՀՕՊ/ ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն) հրամանատարությունը ստացել է «M-LIDS» (mobile low, slow, small-unmanned aircraft integrated defeat system) հակազդման համալիր համակարգը։ Դրա առանձնահատկությունն այն է, որ հայտնաբերման, ուղեկցման, նույնականացման և ոչնչացման միջոցները համատեղվել են կինետիկ (հրաձգային զենքեր և ԱԹՍ-բռնիչներ) և ֆունկցիոնալ (ՌԷՃ կառավարման կապուղիներ, կապի և նավիգացիայի ալիքներ) զենքերով, որոնք միավորված են մեկ տեղեկատվահետախուզական ցանցում: Դրա հետ մեկտեղ, «M-LIDS»-ը հնարավորություն ունի ինտեգրվելու «Faad C2» (Forward area air defence command and control) ՀՕՊ-ի ավտոմատացված կառավարման համակարգին՝ շարակարգված ՀՕՊ և օդային իրադրության հսկողության շարունակական գոտի ստեղծելու համար ։

Ռադիոտեղորոշիչի (ակտիվ ֆազավորված ալեհավաքի ցանցով), օպտիկա-էլեկտրոնային հետախուզական համալիրների և ՌԷՀ կայանի գործարկումը «M-LIDS»-ին թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել ու նույնականացնել ՕԹ-ները և «Coyote-2» ԶԿՀ-ի միջոցով, բեկորա–ֆուգասային մարտական մասով խոցման միջոցների կիրառմամբ, դրանք երաշխավորված ոչնչացնել հեռավոր գոտիներում, իսկ միջին և մերձակա գոտիներում ոչնչացնել՝ ռադիոէլեկտրոնային ճնշման կայանների, ավտոմատ 30 մմ թնդանոթի և հրաձգային զենքի միջոցով:

ԱԹՍ-ների հակազդման «M-LIDS» համալիր
M-LIDS-ի համապատասխան սարքավորումները տեղադրված են M-ATV տիպի երկու զրահապատ մարտավարական մեքենաների վրա։

Այս համակարգը զգալիորեն ընդլայնում է օբյեկտիվ ՀՕՊ-ի հնարավորությունները, թույլ է տալիս բարձրացնել հակառակորդի օդային հարվածների հետ մղման արդյունավետությունը, այդ թվում՝ փոքրաչափ ԱԹՍ-ների զանգվածային կիրառման դեպքում ։

«No Fly Zone» (Իսպանիա) ՕԹ-ի հակազդման համալիրի առանձնահատկությունն է ՌԷՀ կայանի, տեղեկատվա-տեխնիկական ազդեցության և կրակային խոցման ապարատային-ծրագրային միջոցների միաժամանակյա գործարկումը։ Դրա սարքավորումները թույլ են տալիս վերահսկողություն իրականացնել օդային թիրախի վրա: ԱԹՍ-ների պլանը փոխելու (վայրէջք կատարելու հարկադրելու) նպատակով հայտնաբերված խոցելիությունների որոնման և հատուկ պատրաստված (կեղծ) տվյալների ներդրման միջոցով կառավարման և նավիգացիոն կապուղիների արձանագրություններում փոփոխություններ են մտցնում: Ֆունկցիոնալ և կրակային խոցման միջոցների համադրումը թույլ տալիս էապես բարձրացնել սարքերի հակազդեցության արդյունավետությունը և ապահովել ոչ թռիչքային գոտի պահպանվող տարածքում:

ԱԹՍ-ների հակազդման «No Fly Zone» համալիր
«Sky Shield» համակարգը (EDGE ընկերություն) նախատեսված է փոքրաչափ ԱԹՍ-ների որոնման և նույնականացման, կառավարման և նավիգացիոն ալիքների խափանման, ինչպես նաև նավիգացիոն դաշտը խեղաթյուրելու համար կեղծ ազդանշաններ ներմուծելու համար:

Համակարգը ներառում է հայտնաբերման սարքավորումներ (եռաչափ ՌՏՀ, ՕԷԿ) և ՌԷճ կայան։ Սարքավորումը սպասարկվում է մեկ օպերատորի կողմից և կարող է տեղադրվել զրահապատ մարտական մեքենայի կամ բարձր անցողիկություն ունեցող մեքենայի վրա։

ԱԹՍ-ների հակազդման «Sky Shield» համալիր
«Mesmer» համալիրը (ԱՄՆ) ապահովում է օդային թիրախների որոնում, հայտնաբերում և ուղեկցում, դրանց կառավարման ուղիների խափանում, պաշտպանված գծերում տվյալների փոխանցման խոցելիության բացահայտում և կեղծ ազդանշանների հետագա ներդրում՝ սարքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար:

Համալիրի առանձնահատկությունն այն է, որ կարող է արդյունավետորեն հակազդել ԱԹՍ-ներին՝ չօգտագործելով տեսակային հետախուզության (ՌՏԿ, ՕԷԿ) համակարգեր, ինչպես նաև ֆունկցիոնալ (ՌԷճ) և կինետիկ (կրակային) խոցումներ: Դրա նմուշը ներկայացվել է 2023 թվականի սկզբին։

ԱԹՍ-ների հակազդման «Mesmer» համալիր, տեղադրված է Buggy տիպի մեքենայի վրա
Առավել հաճախ կարևոր ռազմական օբյեկտների և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության համար օգտագործվում են ռադիոԷլեկտրոնային հակազդեցության կրովի միջոցներ ։

Այսպես, ԱՄՆ-ում օգտագործվում է JammerGan-3 համալիրը, որը նախատեսված է մինչև 600մ հեռավորության վրա միջամտել ռադիոկառավարման ալիքներին և տիեզերական ռադիոնավիգացիոն համակարգերի ընդունիչներին (Navstar, Glonass և Beidou): Այն պատրաստված է 10 կգ քաշով հրացանի տեսքով՝ կոլիմատորային նշանոց տեղադրելու հնարավորությամբ և ունի ուղղորդված ալեհավաքներ, որը առանձին պահվում է ուսապարկի մեջ։

Հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների գործողություններից առաջապահ դիրքերը պաշտպանելու համար օգտագործվում են «EDM4S-UA» տեսակի տանովի սարքեր: Մինչև 3 կմ հեռավորության վրա կառավարման ալիքների և ՏՌՆՀ (космическая радионавигационная система) ազդանշանների ընդունիչների խանգար-ման համակարգի սարքավորումները պատրաստված են հրացանի տեսքով՝ 5,5 կգ քաշով: «Dron Gan tactical» անվանումով մեկ այլ նմանատիպ միջոցի առանձնահատկությունը միաժամանակ երկու հաճախականության ենթատիրույթներում խանգարումներ առաջացնելն է:

«JammerGan-3»
EDM4S-UA
«Dron Gan tactical»

Նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենքեր

Միևնույն ժամանակ, զենքերը, որոնց գործողությունը հիմնված է ֆիզիկական նոր սկզբունքների վրա, գնալով ավելի են տարածվում: Սրանք ներառում են լազերներ2 (պնդամարմնային (твердотельный), քիմիական), որոնք տեղադրված են ցամաքային և օդային հարթակների վրա, ինչպես նաև միկրո և միլիմետրային բարձր հզորությամբ ճառագայթիչներ (ԳԲՀ- զենքեր):

Արևմտյան փորձագետների կարծիքով լազերային զենքի համակարգերը (ԼԶՀ) ունեն մի շարք առավելություններ՝ համեմատած մյուս համակարգերի հետ։ Մասնավորապես, դրանք չեն պահանջում վերալիցքավորում և շարունակում են գործել այնքան ժամանակ, քանի դեռ էլեկտրամատակարարումը չի անջատվել, և ունեն էժան «կրակոցի» արժեք: ԼԶՀ-ն ներառում է պնդամարմնային մանրաթելային լազեր (ՊՄԼ), ճառագայթման և ճառագայթների ուղղորդման համակարգ, նշանակակետի լուսավորման լազեր և ՕԷԿ դիտարկման հոլակակայունացված հարթակ (гиростабилизированная платформа): Օդային սարքավորումների ամենահեռանկարային տեսակներն են՝ «HEL-MD» (ԱՄՆ), Rheinmetall (Գերմանիա) և «Drone Dom» (Իսրայել) համակարգերը։

«HEL-MD» լազերային զենքի համալիրը (High Energy Laser Mobile Demonstrator) մշակվել է Boeing ընկերության կողմից մոդուլային լազերի հիման վրա, որը բաղկացած է 28 պնդամարմին ճառագայթման ուժեղացուցիչներից՝ ընդհանուրը 60 կՎտ հզորությամբ: Ճառագայթի ձևավորման և թիրախի վրա հետագա ուղղորդման համակարգում օգտագործվում է 0,5մ տրամագծով հեռադիտակ (телескоп), իսկ նշանառման համար՝ նշանակետի լուսավորման լազերը և ՕԷԿ դիտարկումը:

Շարժունակ ԼԶՀ «HEL-MD»
Ամերիկյան «Raytheon» ընկերությունը ՌՕՈւ շահերից ելնելով մշակում է մինչև 3 կմ գործողության հեռավորությամբ շարժական «HELWS» (High Energy Laser Weapon System) համակարգ։ Համակարգը հնարավորություն ունի թիրախավորումն իրականացնել ՕԷԿ հսկողության միջոցով: Լազերային կայանքի ճառագայթման հզորությունը հասնում է 5 կՎտ-ի։ Սարքավորումն ապահովում է չորսժամյա աշխատանք սպասման ռեժիմում և ավելի քան 20 լազերային «կրակոց» մարտական կիրառման ժամանակ:

Բացի այդ, RTX-ը «Cord tim ap» ընկերության հետ համատեղ շարունակում է ԳՀՓԿ աշխատանքները DE M-SHORAD (Directed Energy Maneuver-Short Range Air Defense) ԼԶՀ սարքավորում ստեղծելու ուղղությամբ: Փորձարարական նմուշը ներառում է թիրախի հայտնաբերման ՌՏԿ՝ ակտիվ ֆազավորված ալեհավաքի ցանցով, լազերային կայանք (ճառագայթման հզորությունը մինչև 50 կՎտ) և բազմափող թնդանոթ։

Շարժունակ ԼԶՀ «HELWS»
«Rheinmetall» ընկերությունը նաև ստեղծում է ԼԶՀ, որը պետք է ապահովի հարվածային ԱԹՍ-ների խոցումը մինչև 3 կմ հեռավորության վրա: Նրա մարտական մոդուլի կազմում նախատեսվում է ներառել երեք մանրաթելային լազեր՝ 30 կՎտ ընդհանուր հզորությամբ (հեռանկարում ՝ 60 կվտ):

Փոքրաչափ ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար իսրայելական Raphael ընկերությունը մշակել է Drone Dom-L ԼԶՀ: Այն ներառում է՝ «Light Beam» մանրա-թելային լազերային, RPS-42 ռադիոտեղորոշիչ կայաններ, «Meos» ՕԷԿ հսկողության համակարգ, «C-Guard RD» էլեկտրոնային ռադիոտեղորոշիչ համակարգ, ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության (ՌՌՏՀ) սարքավորում։ Rada Electronics-ի կողմից արտադրված չորս RPS-42 ՌՏԿ-ները (գործող հաճախականությունների միջակայքը 2000–4000 ՄՀց) ապահովում են համակողմանի տեսանելիություն, հայտնաբերում և հետևում են փոքր թիրախներին 10-ից 10000 մ բարձրությունների վրա և մինչև 15 կմ հեռավորության վրա: Համալիրի սարքավորումները կարող են տեղադրվել Springer, Hardium և Tomkar մեքենաների վրա։

Շարժունակ ԼԶՀ: Ձախից՝ DE M-SHORAD փորձարարական տարբերակն է, աջից՝ մարտավարական մեքենայի վրա սարքավորված «Drone Dom-L» համակարգի «Light Beam» մանրաթելային լազերն է
Մինի և միկրո ԱԹՍ-ների խմբի (մինչև հարյուր միավորներից կազմված «պարսի») զանգվածային օդային հարվածին դիմակայելու համար մշակվել է ԳԲՀ զենքի համակարգ, որի վնասող գործոնը ուլտրա հզոր էլեկտրամագնիսական իմպուլսն է բարձր (0.3–3 ԳՀց), գերբարձր (3–30 ԳՀց) և չափազանց բարձր (30–300 ԳՀց) հաճախականություններով։ Այսպիսով, Raytheon ընկերությունը ստեղծել է THOR (Tactical High Power Operational Responde) ԳԲՀ զենքի համալիրը, որը մինչև մի քանի հարյուր մետր հեռավորության վրա թիրախները խոցելու համար կիրառում է հզոր ուղղորդված ԷՄԻ՝ ազդելով թիրախների վրա տեղադրված էլեկտրոնային սարքավորումների վրա:

Համալիրը պատրաստված է կոնտեյներային փոխադրելի տարբերակով։ Այն կարող է բացազատվել դաշտային պայմաններում երեք ժամվա ընթացքում՝ երկու զինծառայողների կողմից։

Փոքրաչափ ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար իսրայելական Raphael ընկերությունը մշակել է Drone Dom-L ԼԶՀ: Այն ներառում է՝ «Light Beam» մանրա-թելային լազերային, RPS-42 ռադիոտեղորոշիչ կայաններ, «Meos» ՕԷԿ հսկողության համակարգ, «C-Guard RD» էլեկտրոնային ռադիոտեղորոշիչ համակարգ, ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության (ՌՌՏՀ) սարքավորում։ Rada Electronics-ի կողմից արտադրված չորս RPS-42 ՌՏԿ-ները (գործող հաճախականությունների միջակայքը 2000–4000 ՄՀց) ապահովում են համակողմանի տեսանելիություն, հայտնաբերում և հետևում են փոքր թիրախներին 10-ից 10000 մ բարձրությունների վրա և մինչև 15 կմ հեռավորության վրա: Համալիրի սարքավորումները կարող են տեղադրվել Springer, Hardium և Tomkar մեքենաների վրա։

«THOR» ԳԲՀ զենքի փոխադրելի համակարգ
Raytheon-ի կողմից արտադրված միկրոալիքային զենքի մեկ այլ օրինակ է ԱԹՍ-ների հակազդեցության բարձր հզորության միկրոալիքային հակաէլեկտրոնային «CHIMERA» համակարգը (Counter-Electronic High-Power Microwave Extended-Range Air Base Air Defense): Այն նախատեսված է օդային բազաների, հրամանատարական կետերի, շարժական և ստացիոնար ռազմական օբյեկտների օդային պաշտպանությունն ապահովելու համար և պատրաստված է փոխադրելի տարբերակով ու տեղաշարժվում է բեռնման հարթակի վրա տեղակայված կոնտեյներով։ Համակարգը նախատեսված է հակաօդային պաշտպանության խնդիրները լուծելու համար, սակայն, ի տարբերություն THOR համալիրի, այն ունի բարձր հզորության միկրոալիքային գեներատոր, որն ապահովում է օդային թիրախների դեմ գործողության մեծ տիրույթ։

«CHIMERA» ԳԲՀ զենքի փոխադրելի համակարգ
Ապագայում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման եղանակների զարգացումը կապված կլինի ԱԹՍ-ների, փոքրաչափ կեղծ օդային թիրախների և թևավոր հրթիռների համատեղ ցանցային օգտագործման մարտավարական տեխնիկայի (տարբերակների) ընդլայնման հետ, որոնք սարքավորված կլինեն էլեկտրամագնիսական հարձակման և ռադիոհաճախականության զենքի միջոցներով: Ինքնավար օդային հարթակները, որպես կարևոր բաղադրիչ զինված լինելով ԳԲՀ գեներատորներով, կներառվեն որպես օդային հարձակման գործողության ընթացքում հակառակորդի ՀՕՊ համակարգի ճնշման շարակարգի կարևորագույն բաղադրիչ:

Փոքրաչափ ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցների կիրառման փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԹՍ-ների հայտնաբերման և հակազդման բազմաֆունկցիոնալ համակարգերի և համալիրների համատեղ կիրառումը, տվյալների փոխանցման և կառավարման միասնական ցանցի օգտագործումը կապահովեն հրամանատարների (պետերի) իրավիճակային իրազեկվածությունը, զգալիորեն կնվազեցնեն հակառակորդի անօդաչու սարքերի ոչնչացման եղանակի վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակը: ԱԹՍ-ների ֆունկցիոնալ խոցման նոր միջոցների մշակումը կհանգեցնի դրանց գործարկման նոր հայեցակարգերի ստեղծմանը և կնպաստի երկարաժամկետ հեռանկարում ՍՌՏ-ի հիմնական նմուշների օգտագործման մարտավարության էական փոփոխությանը:

Այսպիսով, արևմտյան առաջատար երկրներում, ավանդական ՀՕՊ համակարգերի հետ մեկտեղ, կիրառվում են նաև պայքարի նոր ֆունկցիոնալ միջոցներ՝ հատկապես ԱԹՍ-ների դեմ: Ընդհանուր առմամբ, փոքրաչափ ԱԹՍ-ների որոնման, դիտարկման և հակազդման միջոցների համալիր օգտագործումն ապահովում է դրանց ժամանակին հայտնաբերումն ու չեզոքացումը անվտանգ հեռավորություններում, ինչը բարձրացնում է պահպանության և պաշտպանության արդյունավետությունը:


Մանրամասն տե´ս. Е. Максименков. Применение средств борьбы с малозаметными БПЛА в вооруженных силах ведущих зарубежных стран.




___________
  1. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների զինված ուժերում կիրառական է «էլեկտրամագնիսական պատերազմ» տերմինը, այսինքն զորքերի (ուժերի) ռազմական գործողություններ, որոնք ներառում են էլեկտրամագնիսական ճառագայթման և ուղղորդված էներգիայի այլ տեսակների օգտագործում՝ ԷՄՀ-ի (էլեկտրամագնիսական համատեղելիություն) օգտագործումը վերահսկելու և (կամ) թշնամու վրա ազդելու համար: Այն բաղկացած է երեք հիմնական փոխկապակցված և միմյանց լրացնող տարրերից՝ էլեկտրամագնիսական հարձակում (Electromagnetic Attack); էլեկտրամագնիսական պաշտպանություն (Electromagnetic Protection); էլեկտրամագնիսական աջակցություն (Electromagnetic Support):
  2. Լազերային զենքը ճառագայթային զենքի մի տեսակ է, որը հիմնված է բարձր էներգիայի լազերների կողմից ստեղծված օպտիկական տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթման (ԷՄՃ) օգտագործման վրա: Դրանք կարող են լինել հզոր քվանտային գեներատորներ էլեկտրամագնիսական սպեկտրի ինֆրակարմիր, տեսանելի և ուլտրամանուշակագույն տիրույթներում:



Հրապարակվել է 17/03/24
Թարմացվել է 17/03/24