ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ԳՐՈՀՆԵՐԸ

Բրյուս Գուդմունդսոն, Հուլիսի 7, 2023
The Attacks of June 2023

2023 թվականի հունիսի 4-ից Ուկրաինայի ԶՈՒ ձեռնարկած սահմանափակ ծավալի գրոհների շարքը հասկանալու այս փորձը սկսվում է հիշեցմամբ, որ «բոլոր մոդելները սխալ են, բայց որոշները մյուսներից ավելի լավն են»: Այսինքն, թեև ես հուսով եմ, որ իմ օգտագործած համեմատությունները որոշակի լույս կսփռեն այս ջանքերի հիմքում ընկած տրամաբանության վրա, ես լիովին գիտակցում եմ, որ այլ ռազմական ձեռնարկությունների պես, այդ օպերացիաների հատվածները, ծավալները և ժամկետները կախված են պատահականությունից, «շփումից» և կրքից նույնքան, որքան բանականությունից և հանգավորումից:

Tactical Notebook-ի մշտական ընթերցողները չեն զարմանա, որ երբ այս հարձակումների սխեման սկսեց ուրվագծվել, առաջին համեմատությունը, որ մտքիս եկավ, սահմանափակ նպատակներով հարձակումն էր [Angriff mit begrenzten Zielen]: Առաջին Աշխարհամարտի առաջին ձմռանը Ֆրանսիայում և Ֆլանդրիայում մարտընչող գերմանական միավորումների կողմից իրականացված յուրաքանչյուր այդպիսի օպերացիաները ծառայում էին տեղանքի որոշակի հատվածներ գրավելու նպատակին, որոնք ավելի մեծ պաշտպանական դիրքում ինտեգրվելիս բարելավում էին տվյալ դիվիզիայի կամ բանակային կորպուսի պաշտպանական գործողություններ իրականացնելու ունակությունը: Արևմտյան ռազմաճակատում գերմանական զորքերի պաշտպանական հզորության ամրապնդումն, իր հերթին, թույլ տվեց նրանց ավելիին հասնել առավել քիչ ծախսերով զգալի արդյունքների, դրանով իսկ ազատելով զորամասերը այլ ճակատներում գործելու համար:


Դասական «սահմանափակ նպատակներով հարձակման» երեք փուլ


Չնայած այն հանգամանքին, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր տարածքի փոքր հատվածների գրավմանը, 2023 թվականի հունիսին իրականացված գրոհներից և ոչ մեկը չհամապատասխանեց սահմանափակ նպատակներով հարձակման ցուցանիշներին, այսինքն, հաջող հարձակումը չնպաստեց Ուկրաինայի ԶՈՒ պաշտպանական դիրքերի բարելավմանը։ Ընդհակառակը, տեղանքի որոշակի հատվածների գրավումը թուլացրեց ռուսական հարձակումներին դիմակայելու ուկրաինական ներգրավված ուժերի կարողությունը։

Քննարկենք, օրինակ, Օրեխով քաղաքից տասներեք կիլոմետր հարավ գտնվող Ռոբոտինո քաղաքի մոտակայքում գտնվող բարձունքների դրվագը: Ռուսական զորքերի մխրճումը վերացնելու փոխարեն ուկրաինական զորքերը գրավելով Ռոբոտինո քաղաքի մոտակայքում գտնվող բարձունքի հյուսիսային կողմը ստեղծեցին նմանատիպ ելուստ, որը և՛ հեշտացրեց ռուսական հրետանու աշխատանքը, և՛ պայմաններ ստեղծեց ռուսների հակագրոհի համար: Ավելի պարզ, Ռոբոտինոյի բարձունքների գրավումը հաղթողներին ներքաշեց «կրակային պարկի» մեջ:


Ռոբոտինո բնակավայրի բարձունքների ուղղությամբ ուկրաինական հարձակման երկու փուլ


Ուկրաինական գրոհների ընթացքում գրավված հատվածները նկարագրելու համար «Պլացդարմ» բառի հաճախակի օգտագործումը հուշում էր, որ դրանք կարող են ծառայել ավելի լայնածավալ օպերացիաների համար հիմք նախապատրաստելու նպատակին։ Այնուամենայնիվ, խնդրո առարկա տեղանքը զուրկ է դասական «առանցքային լանդշաֆտի» բնութագրերից: Այլ կերպ ասած, Զապորոժյեի և արևմտյան Դոնեցկի գյուղերի տեղանքն այնքան բաց և զերծ է բնական խոչընդոտներից, որ լայնածավալ հարձակման ժամանակ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետր տեղանքը գործնականում ոչնչով չի տարբերվում մյուսներից:

Ուկրաինայում ռուսական պաշտպանական դիրքերի լայնածավալ ինժեներական սարքապատումը հուշում է, որ ուկրաինական հարձակումների հնարավոր նպատակը պետք է լինի «փղին ուտել փոքր կտորներով»: Սակայն այդ հարձակումների տեմպը ռուսներին բավական ժամանակ է տալիս նոր խրամուղիներ փորելու, նոր ականապատ դաշտեր տեղադրելու և նոր «վիշապի ատամներ» սարքավորելու համար: Այլ կերպ ասած, եթե ճակատամարտը մրցավազք է հին պաշտպանական կառույցները ոչնչացնելու և նորերի կառուցման միջև, ապա շինարարները հաղթում են:


ՀՅՈՒԾԵԼ, ԹՈՒԼԱՑՆԵԼ ԵՎ ՀԱՐՎԱԾԵԼ

Բրյուս Գուդմունդսոն, Հուլիսի 15, 2023
Starve, Stretch, and Strike

Փորձելով հասկանալ 2023 թվականի հունիսի 4-ից Ուկրաինայի ԶՈՒ կողմից ձեռնարկված գրոհները, ես բախվեցի նախքան ճեղքումը հյուծման թեմային: Սըր Լոուրենս Ֆրիդմանի գրած հոդվածում հիշատակվում է այս օպերացիաների նպատակների երեք մրցակցային տեսություն: Առաջինը բնութագրում է գրոհները որպես մարտական գործողություններով հյուծելու հաջորդական ծրագրի տարրեր, մի շարք մարտեր, որոնք նպատակաուղղված են գրավելու տեղանքը, երբ որոշակի տարածքներ պահելու բարձր ծախսատարությունը ռուսներին կստիպի են նահանջել: Երկրորդը, գրոհները ներկայացնում է որպես զորաշարժ, որի միջոցով ռուսական մոբիլ կազմավորումները դրվում են խոցելի վիճակում։ Այսինքն, փոքր հարձակումներով ստիպել ռուսներին վատնել ուժերը, որոնք այլ դեպքում պետք է մնաին պահեստազորում՝ դրանով իսկ զրկելով նրանց ճեղքմանը արձագանքելու հիմնական միջոցից։ Երրորդ տեսությունը, որն արտահայտվում է «հյուծել, թուլացնել և հարվածել» թևավոր կապակցությամբ, նկարագրում է ուկրաինական գրոհները որպես արշավի (компания) տարրեր, որոնցում ուժասպառությունը («հյուծումը») լրացնում է որոշակի զորաշարժը («թուլացնել և հարվածել»):


Առաջավոր դիրքերն ուժեղացնելու համար ռուսական պահուստային կազմավորումների տեղակայման վերացական հայացքը


Պրոֆեսոր Ֆրիդմանի նշած հյուծման երկու ձևերն էլ տեղական բնույթ են կրում, այսիքն, նրանցից ոչ մեկը չի ենթադրում, որ ուկրաինական պատերազմի հովանավորների պաշարներն ավելի շուտ կսպառվեն քան ՌԴ-ի ռեսուրսները: Ավելի շուտ, առաջին տեսությունը ենթադրում է, որ գումարտակների և բրիգադների մակարդակում զգալի հյուծում է տեղի ունենալու, իսկ երրորդի դեպքում՝ ռուսական տանկերի ոչնչացումը և ռուսական արկերի սպառումը կուժեղացնեն «թուլացնելու և հարվածելու» գամբիտի ազդեցությունը:

Ավաղ, ոչ առաջին, ոչ էլ երկրորդ ենթադրությունը չի արտացոլում իրավիճակը ռազմական գործողությունների թատերաբեմում։ Շնոհիվ առատ նյութատեխնիկական ապահովման, ամրացված դիրքերի խորության և հին սպառազինությունը նորովի օգտագործելու պատրաստակամության շնորհիվ Ուկրաինայում ռուսական ուժերը, կարծես թե ձեռք են բերում առավելություն Materialschlacht (ՆՏԱ) երկու ձևերում: Այսինքն, քանի դեռ ռուսները գիտակցում են, որ ավելի լավ է նոր ականապատ դաշտեր տեղադրել և նոր խրամատներ փորել, քան փորձել հետ գրավել կորցրածները, ուկրաինական ուժերը, որոնք «սահմանափակ նպատակներով գրոհներ են իրականացնում», ավելի մեծ կորուստներ կկրեն, քան կհասցնեն։ Նմանապես, քանի դեռ ռուս հրամանատարները պատշաճ կերպով տարակենտրոնացնում են իրենց զինամթերքի պահեստներն ու շտաբները, ուկրաինական հրթիռների հասցրած վնասը փոքր ազդեցություն կգործի ռազմաճակատի իրավիճակի կամ պատերազմի ելքի վրա։

Բացի իրենց ուժերը խնայելուց, ռուս հրամանատարները, ովքեր ընդդիմանում են յուրաքանչյուր դիրքը ետ վերձնելու գայթակղությանը, կարծես թե դա Ստալինգրադն է, նույնպես կխուսափեն «թուլացնող» զորաշարժի իրենց համար դրված ծուղակից: Այսինքն, որոշակի տարածքից առաջավոր ստորաբաժանումների ժամանակին դուրսբերումը կնվազեցնի պահեստային կազմավորումների օգտագործման անհրաժեշտությունը՝ դրանք ուժեղացնելու, փրկելու կամ փոխարինելու համար։


Հրապարակվել է 24/07/23
Թարմացվել է 24/07/23