ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՄԱՍԻՆ

(ներառյալ կիսավարտիք և վերնաշապիկ)

Խնդիրը, որը բարձրաձայնել են պետական բարձրագույն այրերը[1], չնայած դրա քաղաքականացվածությանը և թվացյալ անլրջությանը՝ ուղղակիորեն կապված է անձնակազմի մարտունակության և գոյատևման հետ։ Ցավալի է, որ առաջին պատերազմից անցած քառորդ դարի ընթացքում զինծառայողները մնացել են վատ հանդերձավորված, իսկ հայկական "թվային" կամուֆլյաժով արտադրատեսակների որակը վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում անշեղորեն վատացել է։ Դա վերաբերվում է ինչպես գունավորմանը, այնպես էլ հագնելու, շոգին ու սառնամանիքին կրելու հարմարավետությանը՝ ինչպես նաև լվանալուց հետո արտաքին տեսքի ու չափի  փոփոխությանը: 2020 թվականին պատերազմելը շատ ավելի հարմարավետ էր նրանց համար, ովքեր նախապես ձեռք էին բերել սեփական համազգեստը (կամ ում բախտ էր վիճակվել այն նվեր ստանալ)։

Քննադատները միշտ էլ առատ են, ուստի մեղադրանքների փոխարեն անմիջապես անցնենք հիմնախնդիրների ուսումնասիրությանը և ընդհանրացված անձնական փորձի վրա հիմնված առաջարկությունների ներկայացմանը:

ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ և ԳՈՒԼՊԱՆԵՐ
Բամբակին և բրդին նախապատվություն տալու ժամանակը մնացել է անցյալում։ Ժամանակակից սինթետիկ գործվածքները զգալիորեն գերազանցել են բնականների հիգիենիկ և գործառնական բնութագրերը (հնադարից ընտրյալ ռազմիկների արժանիորեն սիրած մետաքսը թողնենք հազվագյուտ գնահատողներին և գեղագետներին): Մի կողմ թողնելով բազմաթիվ ռազմական ֆորումները, խնդրեք Google-ին որոնել ակտիվ/ծայրահեղ մարզաձևերի համար ներքնազգեստ ու գուլպաներ. կտեղեկանաք, որ բամբակը թշնամի է (cotton is enemy[2]) ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը:  Ամռանը "բամբակը կլանում է քրտինքը, ուժեղացնելով ջերմության զգացումը և կարող է հարել մաշկը"; ձմռանը "քրտինքը սառում է ցրտին և լրացուցիչ բեռ դառնում": Նշեք (առցանց) խանութներում որոնման համար հիմնական չափանիշ հիմնաբառերը. 

  1. Երկարակեցություն (durability).
  2. Առանց կարի (seamless) գործվածքը զգալիորեն ավելի հարմար է կրել և թույլ է տալիս խուսափել ուսերը, գոտկատեղի և այլնի հարումից:
  3. Քրտինքի կլանումը (moisture-wicking[3]) մարմնից քրտինքը հեռացնում է գործվածքի արտաքին մակերեսին: Մարտիկի թրչվելու դեպքում նման ներքնազգեստը պարզ թափահարման եղանակով թացից վերածվում է խոնավի, իսկ այնուհետ  կրկին սկսում է գործել մարմնի գոլորշու հեռացման մեխանիզմը: Նման գործվածքները սովորաբար համապատասխանում են չորրորդ չափանիշին։
  4. Շնչողունակությունը  (breathability) նշանակում է, որ նյութը նպաստում է մարմնի գոլորշիացված քրտինքի հեռացմանը, միաժամանակ պաշտպանելով այն խոնավության և քամու ազդեցությունից:
  5. Հակաբակտերիալ (antimicrobial, antibacterial[4]) – գործվածքում առկա արծաթը վերացնում է վնասակար միկրոօրգանիզմներն ու տհաճ հոտը, թույլ տալով ներքնազգեստը շաբաթներով կրել առանց լվացքի։
  6. Հրադիմացկունությունը (flame-resistant, fire-retardant (FR)[5]) - թույլ է տալիս պաշտպանվել այրվածքներից։ Համենայն դեպս, էժան սինթետիկայից  դաշտային համազգեստը վառվելու դեպքում չի կպչի մարմնին, ինչպես բազմիցս պատահել է պատերազմում։ Հատկապես տեղին է հրադիմացկուն գլխարկ դիմակը (балаклава/balaclava), որը թույլ է տալիս բառացիորեն պահպանել գլուխը, միաժամանակ նվազեցնելով ջերմատեսիլ սարքերի հայտնաբերման հավանականությունը:
  7. Սեղմող (compression) գործվածքները թույլ են տալիս ոչ միայն ստեղծել արյան օպտիմալ շրջանառություն մարմնի տարբեր հատվածներում և նվազեցնել մկանային հոգնածությունը, այլև խուսափել մաշկի հարումից (օրինակ, գոտքատեղի): Գուլպաների դեպքում վերջին հանգամանքը նշվում է ուղղակիորեն (anti-blister):

Մնում է միայն ընտրել վերը թվարկված՝ տարվա եղանակին համապատասխան։

ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Գույնավորումը չի քննարկվում, քանի որ ոչ ոք երբեք չի հրաժարվել իր նախընտրած կամուֆլյաժից: Նախաբանում նշված անորակ դաշտային համազգեստի թերությունները կարող են որոշակիորեն նվազեցվել որակյալ ներքնազգեստով: 

Ճիշտ լուծում է թվում հայտնի արտադրողի դաշտային համազգեստի գնումը, որի սինթետիկ մանրաթելերը ձևավորում են պատռվածքադիմացկուն ցանց (rip-stop) և հրակայուն շերտ՝ մարմնին ուղղված բամբակյա շերտով: Ամերիկյան նմուշների դեպքում MilSpec (Military Specification, ռազմական որակի հստակեցում) կարված պիտակը ցույց է տալիս, որ ապրանքը համապատասխանում է պատվիրատուի (այսինքն Պենտագոնի) ներկայացվող որոշակի պահանջներին: Բացի այդ, բարձրորակ գործվածքները կարող են.

  • նվազեցնել տեսանելիությունը ենթակարմիր գիշերային տեսողության սարքերից (NIR, Near Infrared - ենթակարմիր տեխնոլոգիա[6]):
  • որոշակի քիմիական նյութերով հագեցվածությամբ վանել միջատների (insect repellent[7]
  • ապահովել հրակայունությունը (FR, NFPA compliant), շնչողունակությունը (breathability) և այլն:

Ընտրելիս ուշադրություն դարձրեք ծնկի և արմունգի հատվածներում ներդրված գրպաններում առաձգական մեջդիր տեղավորելու  հնարավորությանը։

Հուշում. Rothco կամ Propper ընկերության արտադրության MARPAT[8] համազգեստն ունի պատշաճ որակ, ստուգվել է Իրաքում և Աֆղանստանում, և գունավորմամբ մոտ է մեր համազգեստին:

ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Անհաջող է մեր ձմեռային համազգեստի ոչ միայն կտորը (ոչ միայն որակով, այլև գունավորմամբ), այլև տաքացուցիչ շերտը, թեև անցյալ դարի բամբակը փոխարինվել է անհասկանալի սինթետիկ նյութով, ներքին շերտը մնացել է արտաքինին կարված: Պարզ տրամաբանությունից ելնելով, պետք է որոնել թեթև, բազմաշերտ, խոնավության դիմացկուն, շնչող և հեշտ հանվող/հագնվող համազգեստ: Ցանկալի է, որ գույնն էլ շատ չտարբերվի ձնածածկույթից։

Որպես հետևանք, մնում է տարբեր տեսակի ջերմաներքնազգեստ (որը համապատասխանում է սովորական ներքնազգեստին ներկայացվող պահանջներին) և ձմեռային շալվարն ու բաճկոնը։ Լավ նմուշ է ցուրտ եղանակի համար 3-րդ սերնդի զգեստավորման ամերիկյան համակարգը (Extended Cold Weather Clothing System - ECWCS GEN III[9])՝ հատկապես դրա յոթերորդ՝ արտաքին շերտը (Level 7): Մի քանի շերտերից բաղկացած համակարգը թույլ է տալիս լավագույնս հարմարվել եղանակին. Այն անխուսափելիորեն թանկ է (միջին հաշվով, համապատասխանում է մեկուկես տարի ծխելու գումարին), սակայն առողջության և կյանքի հաշվին խնայողություն կատարելը յուրաքանչյուրի անձնական ընտրության խնդիր է։

ՎԵՐՋԱՊԵՍ, ԿՈՇԻԿ
Վերջին պատերազմի ստուգումը հաջողությամբ անցել են ոչ միայն թանկարժեք բրենդները, այլ նաև բարձրորակ կոշիկի մի քանի նոր անվանում։ Այստեղ պարզապես կնշվեն հիմնական պահանջները:

  1. Տակացուն պետք է լինի ամուր, ճկուն, չսղացող, (մի խոսքով, Vibram[10]
  2. Կոշիկի նյութը պետք է լինի ամուր, ջրադիմացկուն, շնչող (մի խոսքով, բարձր խտության Cordura[11]՝ Gore-Tex[12] թաղանթով):
  3. Կոշկաթելի կապելը պետք է լինի պարզ ու հեշտ (ոչ մի «կայծակաճարմանդ»։
  4. Ներդիրները ցանկալի է լինեն համակերպվող, հակաբակտերիալ և հարվածակլանիչ։ Այլ հատկանիշները ընտրեք ըստ ձեր ճաշակի։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Զինծառայողի բարձրորակ հանդերձանքը խելացի և, որպես հետևանք, ուժեղ և հարուստ պետության տարբերակիչ առանձնահատկությունն է: Արդյունքում բարձր է ոչ միայն մարտիկի պատերազմելու ունակությունը, այլ և նրա վստահությունը ղեկավարության նկատմամբ։ Այն պայմաններում, երբ իշխողներն մտահոգված են իրենց ծառայողական ավտոմեքենայի կարգավիճակային հեղինակությամբ և էլիտար հարմարավետությամբ, շարքային քաղաքացին տրամաբանորեն պետք է անձամբ հոգ տանի բարձրորակ համազգեստի հիմնական տարրերի ձեռքբերման մասին։ Հավատացեք, որ ծախսած գումարն իրեն կարդարացնի՝ խաղաղ տարիներին դրանով կարելի է գնալ որսի կամ բացօդյա խնջույքի, աշխատել այգում, կատարել վերանորոգում՝ և հանդերձանքը կշարունակի ձեզ ծառայել։


___________
  1. МАМУЛ.АМ
  2. Endless Summer - Tips for beating the heat
    What to Wear If You Don’t Have Snow Pants?
  3. What Does “Moisture Wicking” Mean?
  4. ԱՄՆ Բանակի զինվորների համար հետազոտման, մշակման և նախագծման կենտրոնի  (U.S. Army Natick Soldier Research, Development and Engineering Center) մի ողջ հետազոտություն սույն թեմայով․ TECHNICAL REPORT NATICK/TR-16/012
  5. Differences Between True Flame-Resistant Military Clothing and Typical Flame-Retardant Apparel
  6. NIR Compliant Clothing
  7. Insect Repellent Apparel Uniform
  8. MARPAT
  9. Extended Cold Weather Clothing System
  10. Vibram
  11. Cordura
  12. Gore-Tex
___________
Հրապարակվել է 07/03/22
Թարմացվել է 15/07/22