ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 1-Ը


Դժվար է ինչ-որ բան գրել Հիմարի օրվա մասին, և դժվար է այն նշել միայն Ապրիլի 1-ին, երբ դա տարվա յուրաքանչյուր օր է, ընդ որում՝ գլոբալ չափումով: Այսօրվա մտավոր աղետի ծավալը կանխատեսվում էր գրեթե մեկ դար առաջ, երբ խելացի և պատասխանատու անձանց պարզ դարձավ սպառողականության վրա հիմնված հասարակության արդյունքը։

Ոչ միայն հասարակությունն է վերածվել գնորդների ամբոխի, այլև դեգրադացվել են հենց քաղաքական էլիտաները՝ նրանց սպասարկող մշակութային, արդյունաբերական, կրթական վերնախավերով։ Զինվորական վենախավի մայրամուտը սկսվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտից:

Բայց դա համաշխարհային մակարդակով։

Իսկ տեղականով՝ մեր կենտրոնը բխում է այն պարզ ճշմարտությունից, որ «հուսահատությունը հոգու թուլացում է, մտքի հյուծում»: Այդ իսկ պատճառով սահմանում ենք «Տարվա հիմար» մրցանակը, որի դափնեկիրը կհայտարարվի ՊաՀԱԿ-ի տարեկան հաշվետու ժողովում։
Նախաձեռնության ոգեշնչողը մեր հասակակիցն է՝ 80-ականներին բոցաշունչ կոմունիստ (բիլետով). 88-ից ոչ պակաս մոլեգին ազգայնական. սպա, ով մարտի չի մասնակցել. գնդապետ, ով նույնիսկ դասակի հրամանատար չի եղել։ Նա հավատարմորեն կատարել է իր քաղաքացիական պարտքը բոլոր քաղաքական ռեժիմների օրոք՝ զեկուցելով ղեկավարությանը և վերադասին անվստահության և անհավատարմության դրսևորումների մասին։ Որպես իսկական հայրենասեր՝ գրեթե մեկ տասնամյակ ապրում է Կալիֆորնիայում։



Հրապարակվել է 01/04/24
Թարմացվել է 31/03/24