ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԱԿՆԵՐԻ ԱԿԱՆԱՊԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ  /  ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Ականապատումը. ականապատ դաշտերի, առանձին ականների (ֆուգասների) և դրանց խմբային տեղադրումն է՝ հակառակորդին կորուստներ պատճառելու, նրա տարաշարժը դժվարացնելու և կառույցները ոչնչացնելու նպատակով: Ականապատման եղանակները կախված են մարտական իրավիճակից, ականապատ դաշտերի նպատակից, տեղանքի բնույթից, ականների տեսակից, դրանց տեղադրման ժամկետից, տարվա (օրվա) ժամանակից և մեքենայացման միջոցների առկայությունից: Կախված այս գործոններից, հակատանկային և հակահետևակային ականադաշտերը կարող են տեղադրվել ձեռքով, մեքենայացված միջոցների կիրառմամբ, հեռավորական եղանակով: Ձեռքով ականապատումը կատարվում է ականների, ականների խմբերի, ականապատ դաշտերի տեղադրմամբ՝ օգտագործելով շարժական (УВКМ, ВПКМ) և ձեռքով ականապատման լրակազմերը (КПРМ): Մեքենայացված միջոցների օգտագործմամբ ականապատումն իրականացվում է կցանքային (ПМЗ-4), թրթուրավոր (ГМЗ), ունիվերսալ (УМЗ), զրահապատ (“Ветер-Г”) ականադիր մեքենաների կիրառմամբ: Հեռավորական ականապատումն իրականացվում է շարժական ականապատման լրակազմերի (ПКМ), ավիացիոն (ВСМ), հրթիռային, հրետանային ականապատման համակարգերի օգտագործմամբ:

Հեռավորական եղանակով սարքավորված ականադաշտերն ինքնին ենթադրում են ականադաշտերի (ДУМП) ստեղծում հեռավորական ականապատման միջոցների կիրառմամբ, որոնք լինում են հակատանկային, հակահետևակային, խառը և հակադեսանտային: Այդ ականները տեղադրվում են որոշակի ժամկետով, որի լրանալուց հետո ինքնալուծարվում են։ ДУМП–երը բնութագրվում են երկարությամբ և խորությամբ և կարող են տատանվել մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր: Տեղադրված ականները դասավորված են տեղանքում պատահականորեն, հողի մակերեսին կամ ջրի մեջ:

Հայտնի է, որ առանց ռազմաինժեներական գործի լավ իմացության հնա¬րավոր չէ հաջողության հասնել համազորային մարտում։ Ռազմաինժեներական գործի կարևոր բաղադրիչ են հանդիսանում պայթեցման աշխատանքները, որոնք ներառում են ականապատման տարբեր համակարգերն ու միջոցները, ինչպես նաև ականապայթյունային արգելափակոցները: Փորձագետների կարծիքով ականային զենքը կարելի է օգտագործել ոչ միայն պաշտպանության, այլև հարձակման ժամանակ, քանի որ ականապատման ժամանակակից միջոցները թույլ են տալիս դրանց արագ տեղադրումը անմիջապես մարտի ընթացքում: Ուկրաինայում ռազմական գործողությունները ցույց տվեցին, թե որքան արդյումեքենանետ կարող է լինել հեռավորական ականապատման համակարգերի օգտագործումը: Ինտենսիվ հրետակոծության ենթարկված, արկերից վերահերկված, սակրավորների կողմից մաքրված տեղանքը, հարձակվող կողմի տեխնիկայի անցնելուց հետո, մարտի ժամանակ, մի քանի րոպեների ընթացքում, կարող է հուսալիորեն ականապատվել հեռավորական ականապատման միջոցներով (այսուհետ՝ ՀԱՄ):

ՆԱՏՕ-ի հեռավորական ականապատման համակարգերը


Հյուսիսատլանտյան դաշինքի բանակների հրամանատարությունը, ովքեր երկար ժամանակ ականները համարում էին մարտական գործողություններ վարելու պասիվ միջոց, նորովի գնահատեցին դրանց ներուժի աճը: Օրեցօր ավելի է կիրառելի դառնում «ականապատ ցամաքային պատերազմ» տերմինը։

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի սպառազինությունում գտնվող ականադիր մեքենաները նախատեսված են հակատանկային ականներ տեղադրելու համար: Դրանք բաժանվում են երկու խմբի՝ ինքնագնաց և, մեծամասամբ կցանքային ականադիր մեքենաների։ Ականների միջև հեռավորությունը հնարավոր է ճշգրտել, այդպիսով կարող է մեծացվել կամ նվազեցվել սարքավորվող ականադաշտի խտությունը: Ականների մեծ մասը հակատանկային և հակահատակային են, որոնք խոցում են զրահապատ մեքենայի ամբողջ ստորին հատվածը։ Իսկ ականափակոցների հաղթահարումը դժվարացնելու նպատակով կիրառվում են նաև հակաթրթուրային ականներ։

FFV5821 ականադիր մեքենանը MiWS ցամաքային ականապատման համակարգով կցանքային սարք է, որը քարշակում է 720 ական ունեցող ստանդարտ մեքենան։ Ժամում 7 կիլոմետր արագությամբ շարժվող ականադիր մեքենանը կարող է մեկ րոպեի ընթացքում տեղադրել մինչև 20 ական։ Սարքը մշակվել շվեդական ընկերության կողմից և է 1989 թվականից սկսած մատակարարվել է Գերմանիա, իսկ ավելի ուշ՝ Նիդեռլանդներ։

MiWS շվեդական համակարգով գերմանական Minenwerfer Skorpion
Մեծ Բրիտանիայի զորքերում օգտագործվող կցանքային ականադիր մեքենանը ստանդարտ սարք է, որն օգտագործվում է ինժեներական զորքերի կողմից L9A1 հակատանկային ականներ տեղադրելու համար: Ներկայումս ականների այս տեսակը հագեցված է նոր պայթուցիչով, որը գործում է թիրախի ամբողջ մակերեսի տակ։ Կցանքային ականադիր մեքենանը քարշակելու համար օգտագործվում է է 144 ական կրող FV 432 Trojan թրթուրավոր զրահափոխադրիչը։ Հողի մակերևույթին ականներ տեղադրելու համար օգտագործվում է նաև FV 602 զրահամեքենան, որը կարող է տեղափոխել մինչև 500 ական:

FV 432Trojan
Ական՝ հակատանկային-հակաթրթուրային L9A1
Իսպանական ST-AT/V կցանքային ականադիր մեքենանը ժամում 4 կիլոմետր արագությամբ տեղադրում է հակատանկային, հակահատակային և հակաթրթուրային ականներ: Որպես քարշակ օգտագործվում է 200 ական կրող զրահափոխադրիչը։

F1 ֆրանսիական ականադիր մեքենանը անվամեջ է, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ականը տեղադրելիս, չվնասելով բուսականության շերտը, փորվում է փոսիկներ։ Հիդրոմեխանիկան բարձրացնում է տորֆային շերտը, տեղադրվում է ականը, որից հետո իջեցվում է շերտը և գլանով հավասարեցվում է մակերեսը։ Ականադիր մեքենանը նախատեսված է նույն չափի ականների տեղադրման համար, օրինակ՝ հակաթրթուրային АСРМ-ի: Կայանքի բեռնախցիկում կան 112 ականից բաղկացած 4 միավորի չափով ռմբանետման հարմարանք: Յուրաքանչյուր ականի տեղադրման ժամանակ մեքենան կանգ է առնում, որից հետո բոլոր գործողությունները կատարում է ավտոմատացված: Ժամում տեղադրվում է 400 ական:

Հեռավար ականապատման համակարգերը նոր միջոցներ են, որոնք հնարավորություն են տալիս ամենակարճ ժամանակահատվածում ականապատել մի քանի մետրից մինչև հարյուրավոր կիլոմետրեր: Համակարգերի կառուցվածքում ներառված են տարբեր տեսակի ականներ՝ հակատանկային, հակահետևակային, հակատրանսպորտային, ինչպես նաև դրանց տեղադրման միջոցները և ինքնին կրողը, որը կարող է լինել ինչպես ցամաքային մեքենան, հրետանային արկերը կամ հրթիռները, այնպես էլ ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Ցամաքային ականապատման համակարգերն այն մեքենաներն են, որոնք շարժման ընթացքում ունակ են 30-100 մետր հեռավորության վրա ականներ կրակել կամ նետել՝ այդպիսով կազմելով մի քանի տասնյակ մետր ականապատ գոտի: Մակերեսին ընկած ականները բերվում են մարտական դիրքի և գործարկվում են կամ թիրախի ազդեցության գործընթացում, կամ դրանք տեղափոխելու փորձ կատարելիս, կամ ինքմեքենաներացման արդյունքում: Այսպիսի համակարգերից են ամերիկյան GEMSS, Vulcan, գերմանական MiWS, բրիտանական Ranger ականապատման համակարգերը:

«Ranger» հեռավորական ականապատման համակարգ՝ FV 432 թրթուրավոր զրահափոխադրիչի շասսիի վրա
«Ranger» հեռավորական ականապատման համակարգ՝ Land Rover Centaur անվա-թրթուրավոր մեքենայի շասսիի վրա
GEMSS, Volcano
UH-60 "Black Hawk" ուղաթիռ՝ M139 Volcano հեռավորական ականապատման համակարգով
Հրետանային համակարգերը ականապատման միջոցներ են, որոնք ականներ պարունակող կասետային լիցքերով կրակելու համար օգտագործում են հաստիքային հրետանային հրանոթները: Մակերեսին ընկնելուց հետո դրանք բերվում են մարտական դիրքի և գործարկվում են զրահատեխնիկայի ազդեցության արդյունքում կամ գործողության ժամկետн ավարտվելուց հետո: Այդպիսիք են ամերիկյան RAAMS և ADAM համակարգերը:

Հրթիռային ականապատման համակարգերն ականային արգելափակոցներ ստեղծելու համար օգտագործում են հաստիքայի ՀԿՀՀ կայանքները։ Չնայած այդպիսի համակարգերի մշակման աշխատանքներ տարվում են բազում երկրներում, այդուհանդերձ, դրանք առկա են միայն Գերմանիայի ԶՈՒ զինանոցում։ Դա 36-փողանի LARS-2 ՀԿՀՀ համակարգն է։ Հրթիռի մարտական կասետային մասը բացվում է նշված կետում, իսկ ականները իջնում են պարաշյուտներով: Վայրէջքից հետո պարաշյուտն անջատվում է, և ականը բերվում է մարտական վիճակի։

LARS-2
ՆԱՏՕ-ի փորձագետների կարծիքով՝ ուղղաթիռային համակարգերը նպատակահարմար է կիրառել նահանջող զորքերը հետապնդող հակառակորդի երթուղիներում արրգելափակոցներ սարքավորելու, թևերը պաշտպանելու, ինչպես նաև արդեն սարքավորված ականադաշտերն ամրացնելու համար: Այդպիսի համակարգերի թերությունն այն է, որ ուղղաթիռները ստիպված են գործել ծայրահեղ ցածր բարձրություններում, ինչը զգալիորեն մեծացնում է դրանց խոցելիությունը։ Այդ համակարգերից առավելապես օգտագործվում են երկուսը՝ ունիվերսալ, որի դեպքում համակարգը ամրացվում է մեքենայի կողեզրին, ինչպես նաև այն կայաններին, որոնք տեղափոխվում են ուղղաթիռի արտաքին կախոցի միջոցով: Ուղղաթիռային համակարգերից կարելի է նշել ամերիկյան Volcano-ը, իտալական DATS-ը, ինչպես նաև SY-AT-ը, որն օգտագործվում է Իսպանիայում և Պորտուգալիայում:

ՆԱՏՕ-ի զորքերը ականապատման այդ միջոցներով զինելու հետ մեկտեղ, նախատեսվում է նաև այնպիսի նոր տեսակների մշակում, որոնց արդյումեքենանետությունը ստուգվում է աշխարհի բոլոր ռազմական թատերաբեմերում ընթացող մարտական գործողությունների վարման ժամանակ:

Ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչներն առանձնացնում են ականափակոցային համակարգերի մշակման զարգացման մի քանի հիմնական ուղղություններ։ Դա թիրախը մինչև 100 մետր հեռավորությամբ խոցելու կարողությամբ հակատանկային ականների, ցածր բարձրություններում օդային թիրախները խոցելու կարողությամբ հակաօդային ականների, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների համար դիվերսիոն ականների ստեղծումն է:

Այս բոլոր խնդիրների լուծումը նախատեսվում է իրականացնել առաջիկա տասնամյակում։


Հրապարակվել է 13/11/23
Թարմացվել է 27/11/23