ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱԽ ԿԵՆՏՐՈՆ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱՆԱԿՆԵՐԻ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ (ՄԱՍ I)

Գնդապետ Ի.Լ.Մակարչուկ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Գնդապետ Կ. Ա. Տրոցենկո, ռազմական գիտությունների թեկնածու

ՄԱՍ I  /  ՄԱՍ II  /  ՄԱՍ III

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից ռազմական հակամարտություններում օպերատիվ թափի մարտական գործողությունների վերլուծության հիման վրա հետևություններ և եզրակացություններ են կատարում, իրականացում են կանխատեսումներ, ինչպես նաև որոշում են ապագա բանակների օպերացիաների բնույթն ու բովանդակությունը:

Ուկրաինայի ռազմական գործողությունների բնույթը, որը դուրս է եկել վերջին տասնամյակներում գոյություն ունեցող հայեցակարգերի և կանխատեսումների շրջանակներից, պահանջում է ոչ միայն նոր հայացքներ ժամանակակից պատերազմների վերաբերյալ, այլև վերջին տասնամյակների զինված հակամարտությունների փորձի վերանայում: Բնականաբար, ճիշտ ընկալման կարիք ունեցողները ներգրավված կողմերն են, և այս առումով հետաքրքրություն է ներկայացնում ռուսական ռազմա-տեսական «Ռազմական միտք»1 ամսագրում հրապարակված «Ժամանակակից բանակների գործողությունների բնույթը» հոդվածաշարը: Առավել կարևորը ժամանակակից ռազմական գործողությունների կերպարը որոշած ակունքների դիտարկումն է, և այս տեսանկյունից հետաքրքրականը հեղինակների նշած «առաջին զանգն» է, որը հնչել է Աֆղանստան ներխուժման ժամանակ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից։ Հետազոտողների մեծամասնության (այդ թվում՝ հմտացածների) համար օպերացիաների ռազմական բաղադրիչը ճնշվել է ընդգծված քաղաքական «միջամտությունների» պատճառով։ Ավելին, օբյեկտիվ քաղաքական բաղադրիչը հարմար ծածկույթ/ հիմնավորում ծառայեց ինչպես որոշումներ կայացնող բարձրագույն պետական այրերի համար (որոնք Ռուսաստան-Չինաստան-Իրան եռանկյունու երկարաժամկետ «քաոսի կառավարմանը» ուղղված արագ դուրսբերումն անվանեցին ռազմավարական շարժընթաց), այնպես էլ զինվորականների համար (ովքեր շատ շուտով գիտակցեցին Աֆղաննստանում ռազմական գործողությունների հաջողության նվազ հեռանկարայնությունը): Իսկ իրականում «Թալիբան» շարժման փոքր ստորաբաժանումների անջատ-անջատ գործողությունները, որոնք ռազմավարական արդյունք ունեցան, ժամանակակից օպերատիվ արվեստի, մարտավարության տեսության ու պրակտիկայի առջև հարց բարձրացրեց՝ թե ի՞նչպիսին պետք է լինի մեր ժամանակների բանակների օպերացիաների վարման բնույթը։

Հակիրճ, տեղի ունեցածը կարելի է բնութագրել որպես իրավիճակի և հանգամանքների ազդեցության տակ առաջացած «Թալիբան» ստորաբաժանումների ցանցային հաղթանակ2 ԱՄՆ ԶՈւ-ի և նրա դաշնակիցների ի սկզբանե օպերատիվ-ռազմավարական ցանցային շարակազմի խմբավորման նկատմամբ։ Ի դեպ հաղթեց նվազ կառուցվածքով համակարգը: Նա նաև ցույց տվեց, թե ինչպես մի ցանցային համակարգը կարող է պայքարել մեկ այլ ցանցային համակարգի դեմ՝ կառավարելով յուրային տարրերի չափայնությունը: Ինչ վերաբերում է հարձակման նպատակներին, ապա ցրված մարտավարական խմբերից արագորեն ստեղծվեցին «Թալիբան» խմբավորուման ուժեր, որոնք որոշակի պահին համակարգված հարվածներ հասցրեցին հակառակորդի ամենախոցելի դիրքերին, օբյեկտներին և ստորա-բաժանումներին:

Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում անօրինական զինված կազմավորումները նույնպես հարմարվելով իրավիճակին գործի դրեցին խմբավորումներ, որոնց ուժերի խտությունն ու միջոցները ժամանակակից հետախուզական ուժերի և միջոցների, զանգվածային կրակի արդյունավետ ոչնչացման, ներառյալ գերճշգրիտ զենքերի համեմատությամբ՝ սահմանմանված մակարդակից ցածր էր: Գործելով ցրված մարտակարգով անօրինական զինված կազմավորումների ուժերն ու միջոցները, իրենց նշանակված պատասխանատվության գոտում փոքր մարտավարական ստորաբաժանումների հրամանատարների հայեցողությամբ, կարող էին շարունակաբար մանևրել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կենտրոնացնել ջանքերը կամ տեղափոխվել հարևան տարածքներ և պաշտպանության խորություն: Ավելին, անօրինական զինված կազմավորումները հակառա¬կորդի դասական օպերատիվ-մարտավարական խմբավորումների կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացված զանգվածային հարվածների ժամանակ բարձր կայունություն ցուցաբերեցին՝ ոչ այնքան ետ մղելով նրանց հարձակումը, այլև ստիպելով նրանց խճճվել իրենց մարտավարական ստորաբաժանումների պատասխանատվության հատվածամասի ցանցում։ Առաջխաղացող զորքերը չէին կարողանում գտնել անօրինական զինված կազմավորումների պաշտպանության կառուցվածքային հանգույցները, որոնց ոչնչացումը կհանգեցներ ընդհանուր առմամբ նրա կայունության նվազմանը։ Անօրինական զինված կազմավորումների պաշտպանությունը նրանց կողմից ընկալվում էր որպես դիտարկման տեխնիկական միջոցների և ծանր զինատեսակների կիրառմամբ դարանակալումների շարունակական շարք։ Վերջ ի վերջո առաջխաղացման տեմպերը նվազեցին հասնելով օրական 1-2կմ, ինչի պատճառով արդյունքները դարձան անկայուն և չափազանց թանկ: Մինչդեռ անօրինական զինված կազմավորումները զգալի կորուստներ չունեցան և որպես հետևանք, ակտիվությունն էլ չնվազեց:

Նշված թատերաբեմերում անօրինական զինված խմբավորումների հաջող գործողությունները գործնականում օրակարգից դուրս մղեցին նախկինում գործող հեռավորական և անհպում պատերազմների մոդայիկ տեսությունը։

Գիտենալով ցանցային մարտակարգի հնարավորությունները՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը, 2019-ի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունն իրականացնելու համար, գործադրեցին ցանցային մարտակարգի գաղափարը՝ ստեղծելով թուրքական զորքերի և Սիրիայի ազատ բանակի անօրինական զինված կազմավորումների խառը խմբավորում: Արդյունքում հարձակման տեմպը առաջին օրը կազմեց 4-6կմ, իսկ հաջորդ օրը ՝ 6-8կմ: Այսպիսի կառուցվածքի առանձնահատկություններն ու առավելությունները հիմնականում աննկատ մնացին՝ ինչպես ռազմական տեսության համար այս ՌԳԹ–ի երկրորդական իներցիոն ընկալման, այնպես էլ տեղեկատվական հոսքերի նկատմամբ թուրքական կողմի գրագետ վերահսկողության պատճառով։

Նրանք ստվերում մնացին նաև 2020 թվականի աշնանը սկսված ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, որը գործնականում դարձավ թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների գովազդային արշավը։ Միևնույն ժամանակ, հենց օպերատիվ կազմվացքի մեկ շարակարգով հարձակողական կարգի ոչ ավանդական, ցանցային կառուցումն էր, որը «դասական» ճանապարհով ճեղքման անհաջող փորձերից հետո թույլ տվեց ապակայունացնել հայկական կողմի մարտավարական պաշտպանության գոտին (ՄՊԳ) փոքր, ինքնուրույն խմբերի գործողություններով, որոնց աջակցում էին կրակով և հետախուզական տվյալներով։ Հաջորդ փուլում նրանք իրականացրեցին հետագա առաջխաղացում և ապահովեցին մարտավարական խմբերի մուտքը պաշտպանության խորություն՝ խախտելով ՄՊԳ-ի կայունությունը և բարենպաստ պայմաններ ստեղծելով ճակատից հարձակվող ստորաբաժանումների համար:

Ի՞նչ կարելի է ակնկալել ապագայում:
  • Ինչպես մարտավարական, այնպես էլ օպերատիվ մասշտաբներում ցրված ցանցային մարտակարգերում մարտը վարող կողմին (և ունենալով ՀՕՊ նվազագույն հնարավորություններ, անմիջական ավիացիայի (ԱԹՍ) աջակցություն, հրթիռային զորքերի և հրետանու հեռահար կրակային խոցման միջոցներ, հետախուզություն և մանևրի ապահովում), կանոնավոր զորքերի ժամանակակից բարձր տեխնոլոգիական կազմավորումներից նախաձեռնությունը խլելու ունակության վերապահում,
  • Օպերատիվ հաջողությունների նվաճում՝ առանց ժամանակի և վայրի տեղայնացմամբ խոշոր հարվածային խմբավորումների ստեղծման և հակառակորդի նկատմամբ տեխնիկական գերազանցության,
  • Մարտական գործողությունների արդյունավետության գերազանցության հասնելու միջոցով՝
  • ա) հետախուզության և կազմակերպված կրակային խոցման ժամանակակից միջոցներով դրանց նույնականացման շեմից ցածր իրենց կազմում գտնվող ուժերի, միջոցների խտությամբ և շարժունակությամբ ստորաբաժանումների ստեղծման, շարակարգման և կիրառման միջոցով,
  • բ) ստորաբաժանման մարտակարգի կրիտիկական կարևոր տարրերի քանակի էական նվազեցման և դրա միատարրության ձեռքբերման միջոցով,
  • գ) հարվածային մարտավարությունից անցում մարտական կազմի ցածր խտությամբ փոքր ստորաբաժանումների գործողությունների կրակային մարտավարության հիմունքներին, բայց այնպես, որպեսզի կրակային պատրաստության և կրակի վարման յուրաքանչյուր փուլում հակառակորդի նկատմամբ պահպանվի գերակայություն,
  • Փոքր ստորաբաժանումների գործողությունների կազմակերպման հիման վրա միասնական նպատակների և որոշակի պայմաններում հայտնված կրտսեր հրամանատարների կողմից ապակենտրոնացված առաջադրանքների սահմանման միջոցով հակառակորդի կառավարման ցիկլի կանխում,
  • Ուժերի սկզբունքորեն նոր կազմակերպության ներդրման միջոցով հակառակորդի նկատմամբ ասիմետրիկ գերակայության ձեռքբերում որպես ժամանակի ընթացում փոփոխվող ցանցային կառուցվածքով համեմատաբար համասեռ տարրերի նպատակամետությամբ և մուլտիբանականությամբ (սոցիալական) մարտական համակարգ, որոնք ունեն ֆունկցիոնալ միատարրություն և ինքնավար գործողությունների ունակություն:



___________
  1. ВОЕННАЯ МЫСЛЬ, номера 10, 11, 12 - 2022
  2. Ցանցային հաղթանակ ասելով պետք է հասկանալ մարտավարական օղակի միասնական կառավարման համակարգի կամ ցանցակենտրոն օպերացիաների հաղթանակ հասկացության համա¬տեքատում: Ցանցակենտրոն օպերացիաները թույլ են տալիս կիրառելով տարատեսակ ծրագրա-ապարատային համալիրներ և ժամանակակից պաշտպանիչ ու հաղորդակցական սարքեր, հետախուզական-հարվածային համակարգում միավորել հրամանատարությանը, հրետանին, հետախուզության միջոցները, ՀՕՊ միջոցները, զրահատեխնիկան, ԱԹՍ-ները, ինչպես նաև ստորաբաժանումների անձնակազմերը:
___________



Հրապարակվել է 15/01/23
Թարմացվել է 16/02/23