ԱՆՑԱԾ ԱՇՆԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ
Մի քանի դիտարկում նախորդ տարվա աշնանն անցկացված վարժական հավաքերի վերաբերյալ (խոսակցական լեզվով՝ «մոբ»)։ Այստեղ չենք շոշափում այն ոլորտը, որը պետության և, մասնավորապես, նրա պաշտպանական գերատեսչության առանձնաշնորհն է: Այսինքն.
- վարժական հավաքներին ընդգրկված քաղաքացիների զինվորական հաշվառման մասնագիտությունները (ВУС), տարիքային կարգերը, առողջական վիճակը, գույքային կարգավիճակը (ավելի պարզ՝ եկամտի մակարդակը);
- ինչպես է իրականացվել նրանց վարժեցումը/վերապատրաստումը ըստ զինվորական հաշվառման մասնագիտությունների, հրամանատարների ղեկավարությամբ ստորաբաժանումների ներդաշնակման գործընթացը;
- դրամական բավարարման վճարների որոշման տրամաբանությունն ու սկզբունքները, սոցիալական ապահովության հարցերը;
- և շատ ու շատ այլ հարցեր:
- Կոշիկ. Բանակը հատկացնում է դիմացկուն և չճկվող կիսաճտկակոշիկներ, որոնք հարում են ոտքերը: Նախկինում խնդիրը լուծվում էր հնոտի լաթով փաթաթված փայտի վրա անցկացված կիսաճտկակոշիկները կարճ ժամանակով եռացող կենդանական ճարպով դույլի մեջ ընկղմմամբ: Հիմնահարցն առավել ռացիոնալ լուծելու համար խորհուրդ է տրվում նախապես գնել կիսաճտկակոշիկներ՝ հետևելով ստուգված աղբյուրների առաջարկություններին:*
- Ներքնազգեստ և գուլպաներ. Բանակը հատկացնում է էկոնոմ դասի բամբակյա գործվածքների լրակազմ: Խորհուրդ ենք տալիս նախապես գնել քրտինքը հեռացնող և հակաբակտերիալ գուլպաներ և ներքնազգեստ։ Բոլոր եղանակային պայմաններում հավաքական անձնական փորձից ելնելով՛ և ամառային, և՛ դեմիսեզոն, և՛ ձմեռային (ջերմային) ներքնազգեստը պետք է լինի երկար թևերով և տաբատավոր: Բամբակյա արտադրանքի համեմատ որոշակի թանկությանը չնայած, դրանք կծառայեն տասնյակ անգամ ավելի երկար և թույլ կտան դաշտային պայմաններում պահպանել հիգիենիկ վիճակը:*
- Դաշտային համազգեստ (կամուֆլյաժ): Մասնավորապես, մեր դեպքում խորհուրդ ենք տալիս ձեռք բերել MARPAT Woodland-ի գունային ձևը (ավելի լավ է MilSpec (Military Specification) ռազմական որակի պիտակով): Մի քանի լվացումից հետո տարբերությունը մեր կամուֆլյաժից անտեսանելի կլինի:*
- Դեղատուփ. այն օգտակար է և մեքենայում, և տանը։**
- Տագնապային ուսապարկ:***
- Կապի միջոցներ. սեղմակոճակներով բջջային հասարակ հեռախոս: 2-3 հասարակ շատ էժան անալոգային ռադիոկայաններ, որոնք երբեք ավելորդ չեն լինի:***
Հաջորդը, խորհուրդ ենք տալիս գործել հնարավորինս գրագետ՝ հրամանատարությանը տալ բոլոր այն հարցերը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ պարզաբանել իրավիճակի առանձնահատկությունները և ավելի լավ հարմարվել դրանց: Հետամուտ լինել հաստիքով նախատեսված սպառազինությամբ / սարքավորումներով անձնակազմը համալրելուն և հասանելիք / անհրաժեշտ կենցաղային միջոցներով ու սննդով բավարարման ապահովմանը:
Ամենակարևորը՝ մի ծուլացեք մարտական դիրքերը բարելավելուց և վերասրքավորելուց, այդ թվում՝ քնի/հանգստի կացարանները: Ավելի լավ է մի քիչ քրտնել, քան բուժվել հիվանդանոցում կամ ավելի վատ վիճակում հայտնվել:
Վերը նշված խնդիրներին առնչված բոլոր հարցերի պատասխաններն ու լուծումները հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում՝ մնում է միայն գործնականում դա իրագործել:
___________ ___________
Հրապարակվել է 27/01/23
